HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Հրանտ Բագրատյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնազրույց են ունեցել

Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել և առանձնազրույց են ունեցել: Երեկ թերթը փորձել է Հ. Բագրատյանից պարզել, թե որն է եղել իր և վարչապետի հանդիպման նպատակը, ու, առհասարակ, ինչ են քննարկել:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ առանձին հանդիպում չի եղել: Պարզապես եղել է կարճատեւ զրույց խորհրդարանի դահլիճում` ընդմիջումից հետո»,­- նշել է պատգամավորը` չցանկանալով մանրամասնել, թե այդ կարճատև զրույցի ժամանակ ինչ են քննարկել: Թերթը հիշեցնում է, որ Տ. Սարգսյանը մշտապես վախեցած է Բագրատյանի քննադատություններից և անգամ ԼՂՀ վարչապետի միջոցով էր փորձել հարաբերությունները կարգավորել, ինչը չէր ստացվել: Հետաքրքիր է` այս անգամ կարողացել է համոզել Բագրատյանին` խնայել իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter