HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՔԾ-ն հրաժարվել է Տարոն Մարգարյանի դեմ քննություն սկսել

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Երևանի քաղքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հաղրոդումը, որով Հայ ազգային կոնգրեսը պահանջել էր քրեական գործ հարուցել, պարզել Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը և պատասխանատվության ենթարկել նրան:

Ի պատասխան հանցագործուան կատարման մասին Կոնգրեսի հաղորդման` ՀՔԾ-ն ուղարկել է գրություն այն մասին, որ «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը և «հիշատակված չէ» որևէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որևէ արարք կատարելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter