Թատերական իստիտուտը համալրվել է նոր մասնագիտություններով
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իստիտուտը համալրվել է եւս մի քանի մասնագիտություններով:
Մասնավորապես, դիմորդներին արդեն իսկ հայտնի մասնագիտություններից զատ այս տարի ԵԹԿՊԻ-ում գործելու են «Համակարգչային գեղարվեստական նախագծում» (եռաչափ գրաֆիկա և վիրտուալ էֆֆեկտներ) եւ «Բեմական հագուստի մոդելավորում»նեղ մասնագիտական կուրսերը, ինչպես նաեւ ընդարձակվել է կինորավեստի բնագավառի մասնագիտացման ցանկը` ներառելով «Կինոմոնտաժի ռեժիսուրա» մասնագիտությունը:
Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի բուհում շարունակվում է ընդունելությունը դերասանական արվեստ (կինոյի, դրամատիկական թատրոնի, երաժշտական թատրոնի, տիկնիկային թատրոնի դերասան), ռեժիսուրա (դրամատիկական թատրոնի ռեժիսուրա), թատերագիտություն, պարարվեստի ռեժիսուրա, գրական ստեծղագործություն, կինոարվեստ (անիմացիոն ֆիլմի, վավերագրական ֆիլմի ռեժիսուրա, հեռուստառեժիսուրա, հնչունային ռեժիսուրա, կինոմոնտաժի ռեժիսուրա), օպերատորություն, սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում), գեղակարչություն (թատրոնի և կինոյի նկարչություն, անիմացիոն ֆիլմի նկարչություն) եւ կինոգիտություն մասնագիտությունների շրջանակներում:
ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունը հայտնում է, որ փաստաթղթերն ընդունվում են մինչ հունիսի 1-ը (ներառյալ), ժամը 10:00-18:00-ը, ընդմիջում՝ 13:00-14:00: Հանգստյան օրը կիրակի՝ բացառությամբ մայիսի 19, 26, 28-ի:
Մանրամասն տեղեկությունների համար անցնել այս հղումով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել