HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Աշոտ Միրզոյանը կոչ է անում ազգովի չվճարել գազի համար

«Այսպիսի դեպքերում սովորաբար տնտեսագիտական հիմնավորումներ ենք տալիս, սակայն այսօրվա հայաստանյանն իրականությունն այն է, որ նույնիսկ գազի գնի թանկացումը քաղաքականացված է»,- ասուլսի ժամանակ ասաց «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը: Նրա կարծիքով, գազի թանկացումը գաղտնի ձևով քողարկված էր ժողովրդից, գործարար աշխարհը նույնպես տեղեկացված չի եղել այդ մասին:

Բանախոսի դիտարկմամբ գազի գնի բարձրացումը կանխատեսելի էր, ինչպես նաև այն, որ դա պետք է տեղի ունենար  ընտրություններից հետո, քանի որ ընտրություններից առաջ գազի գնի բարձրացումը մեծ վտանգ  կներկայացներ իշխանությունների համար:

Սպառողների աջակցման կենտրոնի նախագահի խոսքով, հեքիաթի է նման որոշ պաշտոնյաների ելույթները՝ իբր այս վերջին շրջանում վնասով են աշխատել` թույլ չտալով գազի գնի բարձրացումը:

«Կոչ չեմ անում ոչ սոցիալական բունտերի, ոչ էլ հեղափոխությունների, կոչ եմ անում ընդամենը, որ ինքներդ պաշտպանեք ձեր իրավունքները»,- ասաց Աշոտ Միրզոյանը և առաջարկեց ստեղծված իրավիճակի դիմացն առնելու սեփական տարբերակը՝ տեղում պայքարել, կամ, ինչպես նա նշեց՝ պարզապես ազգովի չվճարել այս գնով գազի համար, և այդ դեպքում ոչ ոք չի համարձակվի գազն անջատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter