HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն դեմ է քվեարկում կառավարության ծրագրին

ԲՀԿ խմբակցության անունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը քննադատեց կառավարության ծրագիրը: Նա ԱԺ ամբիոնից համեմատություն անցկացրեց նախորդ ծրագրի հետ` նշելով, որ դրանք երբեմն կրկնվում են, իսկ նախորդ ծրագրում ներառված այդ դրույթները կյանքի չեն կոչվել:

Ստեփան Մարգարյանն, անդրադառնալով գյուղատնտեսությանը, նշեց, որ գյուղացին համայնքում մնալու համար այլ եկամուտի խնդիր ունի, քանի որ հող մշակելով չի կարողանում անհրաժեշտ եկամուտներ ապահովել:

Նա ասաց, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարությունը ցույց տվեց, թե որքան անպատրաստ է կառավարությունը նման աղետների դեպքում, այնինչ պետք է լիներ պատրաստի ծրագիր, եւ թվերը ճշգրտելուց հետո պետք է կիրառել համապատասխան գործիքակազմը:

«ԲՀԿ-ն չի կարող կիսել այս քաղաքական ծրագրի պատասխանատվությունը եւ դեմ է քվեարկում այս ծրագրին»,-ասաց Ստեփան Մարգարյանը:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Հարգելկի Պատգամավոր Մարգարյան՝հայերենում «պատասխանատվություն» չեն կիսում: Պետք է ասեիք «ԲՀԿ-ն չի կարող միանալ/համաձայնել այս քաղաքական ծրագրի պատասխանատվությանը»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter