ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա
Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Ժամը 11:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի, տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, իսկ մարզերում` 1 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը ու մեկ անգամ ևս դիմում հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ «մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել