HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 300 հեծանվորդների մրցավազք Երևանում

Մայիսի 26-ին՝ ժամը 14:30, Շահումյանի հրապարակից կմեկնարկի «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ 46 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ, կանցնի Երևանի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն հասած առաջին երեք թիմերը։ Այստեղ կանցկացվի նաև թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն։

Մրցող թիմերը ներկայացնում են երիտասարդական, հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ, այլ կազմակերպություններ, ինչպես նաև ակտիվ երիտասարդների խմբեր։

«Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ծրագիրը նպատակ ունի համախմբել հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդներին, խթանել առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգիստը, ընդգծել հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այլընտրանքի կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter