HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կբացվի ՆՈՖԻ 3-րդ միջազգային կինոփառատոնը

Մայիսի 28-ին Երևանում տեղի կունենա ՆՈՖԻ 3-րդ միջազգային կինոփառատոնի բացումը: Փառատոնը կազմակերպված է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) կողմից:

Փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր աշխարհի 24 երկրներից , այդ թվում՝ Եվրոպական,  ԱՊՀ, Ասիական երկրներից և ԱՄՆ-ից:

Փառատոնի ժյուրին կազմված է լինելու UNICA-ի կինո մասնագետներից, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունից,  Կինոյի և թատրոնի ինստիտուտից և հայտնի մասնագետներից: Փառատոնը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնը նախատեսում է հետևյալ անվանակարգերը․ պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմերի անվանակարգ, հեղինակային, ոչ պրոֆեսիոնալ  ֆիլմերի անվանակարգ, ուսանողական ֆիլմերի անվանակարգ, մեկրոպեանոց  ֆիլմերի անվանակարգ, լուսանկարչական մրցույթ «Սա Հայաստանն է» խորագրով:  

«Նոֆի» 2013 փառատոնին հաղթանակած և առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը կմեկնեն  UNICA-75 Համաշխարհային անկախ ֆիլմերի փառատոն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter