HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ջոն Հեֆֆերնի կարծիքը. ինչու Օբաման ապրիլի 24-ի ուղերձներում չի գործածում ցեղասպանություն բառը

Ապրիլի 24-ի իր ուղերձներում ԱՄՆ նախագահն ընտրում ու գործածում է այնպիսի բառեր, որոնք կօգնեն Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին: Այս մասին այսօր՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի լուսանկարների «Հետքերով որբերի հայոց» ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի ուղերձներում չի գործածում ցեղասպանություն բառը:

«Մեր քաղաքականությունը այս հարցում Թուրքիայի և Հայաստանի հաշտեցումն է»,- ասաց Ջոն Հեֆֆերնը:

«Հետքը» հարցրեց, թե ինչպե՞ս պետք է ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն տերմինի գործածումը խոչընդոտի Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցմանը, ի՞նչ կապ կա այստեղ:

«Քաղաքականությունը հիմնված է հաշտեցման վրա, և բառերը, որոնք ընտրել է նախագահը, այն բառերն են, որոնք կնպաստեն հաշտեցմանը՝ ըստ մեր դատողության»,- պատասխանեց Ջոն Հեֆֆերնը:

Նրա խոսքով՝ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձը շատ հստակ ձևակերպում պարունակում է, և դրանում փաստերն ընդունվում են:

«1,5 միլիոն հայեր կոտորվել են և մահվան ուղարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ»,- հավելեց Ջոն Հեֆֆերնը:

Մեկ այլ հարցի, թե ինչ պատճառով ԱՄՆ նահանգներից որոշներն ընդունել են ցեղասպանությունը, իսկ որոշները՝ ոչ, դեսպանը պատասխանեց, որ ինքը չի ներկայացնում առանձին նահանգներ:

«Ուստի չեմ կարող ասել՝ որոնք են ընդունել, և որոնք չեն ընդունել: Գիտեմ, որ շատերը ընդունել են: Չեմ կարող որևէ կոնկրետ մեկնաբանություն անել այն նահանգների վերաբերյալ, որոնք ընդունել են, և որոնք չեն ընդունել»,- ասսաց Ջոն Հեֆֆերնը:

Մեկնաբանություններ (1)

GB
Dear Ambassador Heffren, if you are an honest representative of USA in Armenia, then explain to Armenians in Armenia, that why honourable John Evans was fired from his Ambassadorial job, when he spoke about the truth of Armenian Genocide!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter