HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորը բնակարան է գնում ու վաճառում` ապահովելով կայուն եկամուտ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) հաճախ փոխում է ոչ միայն քաղաքական դաշտը` ՕԵԿ-ից ՀՀԿ, այստեղից էլ` ԲՀԿ, այլեւ`  իր անշարժ գույքը:

«Հետքը» անդրադարձել է Գ. Մարգարյանի 2011թ. ունեցվածքին: 

Հիշեցնենք, որ նշված տարում պատգամավորն ունեցել էր 36 մլն 571 հազար դրամ, որից 3 մլն 121 հազար դրամը աշխատավարձն էր, իսկ մնացածը` գույքի օտարումից ստացած եկամուտը:

Գրիգորի Մարգարյանը 2011-ի սկզբին իր հաշվեհամարին ունեցել էր 2 միլիարդ 136 մլն դրամ, իսկ տարեվերջին` 2 մլրդ 91 միլիոն 500 հազար, ինչպես նաեւ 815 հազար դոլար:

Պատգամավորը տարվա ընթացքում ձեռք էր բերել 7 եւ 11.4 մլն դրամ արժողության երկու հողամաս, ինչպես նաեւ 31 մլն դրամով մեկ բնակարան եւ 2 մլն դրամով ավտոտնակ: Բացի այդ՝ նա ուներ եւս 3 շենք-շինություն:

Պարզվում է՝ 2012թ. պատգամավորն իր անշարժ գույքի մի մասը վաճառել է: Դա է վկայում նրա գույքի ու եկամուտների հայտարարագիրը: 101 մլն 980 հազար 700 դրամով վաճառել է բնակարանը, իսկ 6 մլն 243 հազար 700 դրամով` ավտոտնակը:

Պատգամավորի 2012թ. եկամուտը կազմել է 111 միլիոն 348 հազար 370 դրամ, որից 3 մլն 124 հազարը աշխատավարձն է, իսկ մնացածը` գույքի օտարումից ստացած գումարը:

Մեկ տարվա ընթացքում ավելացել է ոչ միայն եկամուտները, այլեւ դրամական միջոցները` 2012թ. սկզբի 2 միլիարդ 91 մլն 500 հազար դրամից տարեվերջին հասնելով 2 միլիարդ 237 մլն 350 հազար դրամի: Նրա հաշվին անփոփոխ է մնացել 815 հազար դոլարը:

Ստացվում է՝ բնակարան գնել-վաճառելն էլ է լավ «բիզնես», որը մեծ եկամուտներ է բերում պատգամավորին:

Արտարժույթ

                 2011թ.

                             2012թ.

Դրամ

Եկամուտ

Դրամ

Եկամուտ

Դրամ

2.091.500.000

36.541.040

2.237.350.000

111.348.370

Դոլար

815.000

0

815.000

0

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter