HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել արդեն 39 ավտոմեքենա

Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է  «Վերջին զանգը»: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում  են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

Ժամը 17:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի, տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19ավտոմեքենա, իսկ մարզերում` 20  ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը եւ եւս մեկ անգամ դիմում հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ «մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև»:

 

Մեկնաբանություններ (2)

vard
haram en arel erexeqi or@, tox vostikanner@ et mi or2 erexeqin uxekcein
hakavard
Vard - dzer nman mardkants patcharov e vor ed yerekhanner@ kam verjin zangi orn en avtovtarits zohvum kam el het banakum irar spanum. orenk hargel, yentarkvel barer@ yerevi dprotsum chek sovorel u hima el tsankanum enk vor mnatsats@ dzer nman mnan kam darnan !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter