HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ծառը «խեղդամահ» է լինում

«Կենտրոն Կանաչապտում» ՓԲԸ-ի տնօրենը ծաղկապատումից հետո խոստանում է զբաղվել այս հարցով 

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը ֆեսյբուքյան իր էջում տեղադրել է մի լուսանկարը, որն արված է Սարյան փողոցում:

Լուսանկարից ակնհայտ երեւում, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելիս ասֆալտապատվել են նաեւ ծառի արմատները եւ բնի ողջ տրամագիծը:

«Պետո է վաղը եւեթ քլունգներով գնալ ու ազատել ծառերը»,-  կոչ են անում «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամները:

Նշենք նաեւ, որ այլ օգտատերերի մեկնաբանությունները վկայում են` այս ծառը միակը չէ, որի տրամագիծն ասֆալտապատվել է ամբողջությամբ: Նկարի տակ հայտնված մեկնաբանությունները վկայում են, որ այդպիսի ծառ կա նաեւ Պուշկինի 3 շենքի դիմաց, ինչպես նաեւ Սարյան փողոցի այլ հատվածներում:

Զանգահարեցինք Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչություն, որտեղից համապատասխան բաժնի մասնագետներից մեկը փոխանցեց «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Մարուքյանի հեռախոսահամարը` այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու համար:

«Ես պարզբանում չեմ կարող տալ: Այդ նույն բանով ես էլ եմ մտահոգված, բայց ասֆալտապատում անողը ես չեմ»,- պարզաբանում է Արտակ Մարուքյանը հեռախոսազրույցի ընթացքում:

Այն հարցին, թե արդյոք նման դեպքը չի գտնվում «Կենտոն կանաչապատման» ուշադրության եւ վերահսկողության ներքո, եւ արդյոք ձեռնարկվելու են քայլեր ծառերի բներն ազատելու համար, Մարուքյանը պատասխանեց. «Ինչքանով, որ ես հասցնում եմ, այնքանով վերահսկում եմ, բայց ես չեմ կարող ամբողջ վարչական շրջանը վերահսկել: Ծաղկապատումը վերջացնելուց հետո փորձելու եմ «բացել», բայց այդ հարցով ավելի լավ է դիմեք Երեւանի քաղաքապետարան, ովքեր որ ասֆալտապատում են: Շինարարությունն անում է Կոմունալ վարչությունը, վերահսկողությունն էլ քաղաքապետարանինն է: Վերջին հաշվով, ասֆալտն անում են գիշերը նաեւ, իսկ ես գիշերը չեմ կարող հասցնել նայել»:

Հ.Գ. Լուսանկարի հեղինակ` Անահիտ Կանեցյան-Սաֆրաստյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter