HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հյուսիսային պողոտան վերածվել էր փոքրիկ Եվրոպայի

Հյուսիսային պողոտայում երեկ մշակութային «տարափ» էր: Եվրոպայի օրվա կապակցությամբ անցկացվում էին մշակութային և տեղեկատվական մի շարք միջոցառումներ: Առանձին երկրներ, մշակութային և հասարակական կառույցներ ներակայացնող տաղավարները հնարավորություն էին տալիս անցորդներին և բոլոր հետաքրքրվողներին ծանոթանալ իրենց գործունեությանը և ծրագրերին:

Տաղավերներին մոտենում էին թե պատահական անցորդներ, թե զբոսաշրջիկներ և թե մարդիկ, ովքեր հատուկ եկել էին մասնակցելու միջոցառումների շարքին: Տեղեկատվական տաղավարների միջոցով կարելի էր ծանոթանալ եվրոպական երկրների մշակույթին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործունեությանը, նրանց միջև իրականացված ծրագրերին, համագործակցություններին, տեղեկանալ ԵՄ կառույցի և նրա անցած ուղու մասին:

Միջոցառման ընթացքում Հյուսիսային պողոտան վերածվել էր փոքրիկ Եվրոպայի: Տաղավարների ցուցադրությանը զուգահեռ համերգ էր, որի ընթացքում հանդիսաստեսը մեկ տեղափոխվում էր ցլամարտի և ֆլամենկոյի երկիր Իսպանիա. բեմում հնչում էր իսպանական երաժշտություն, որն ուղեկցվում էր իսպանական պարերով, այնուհետև հին մշակույթի և քաղաքակրթության երկիր Հունաստան. մինչ բեմից երգում էին հունական երգեր, բեմի ներքևում հանդիսատեսը հունական պարեր էր պարում:

Օրվա ընթացքում տարբեր տաղավարներում անց էին կացվում լոկալ փոքր միջոցառումներ, օրինակ` «Իսպանական կենտրոնը» ներակայացնում էր անդալուսյան գասպաչոյի պատրաստման եղանակը, Լեհաստանի դեսպանատան տաղավարում պատրաստում էին էկո-պայուսակներ, իսկ մեկ այլ տաղավարիներից մեկում նաշխազարդում էին վենետիկյան դիմանկարներ:

Տաղավարների մոտ ներկայացված էին նաև այն կտավները, որոնք «ծնվել էին» նախորդ գիշեր. մայիսի 24-ի երեկոյան տեղի էր ունեցել «Լույսի գիշեր» ներկայացումը, որի ժամանակ 6 արվեստագետներ տեղում պատկերել էին կտավներ` ներկայացնելով եվրոպական արժեքների մասին իրենց մոտեցումները:

Տաղավարների ցուցադրությունից հետո ներկաներին սպասվում էր երեկոյան համերգը, որի ժամանակ ելույթ ունեցավ «Ալեքսանդրապոլ» հայկական խումբը, «Մահալա Ռայի Բանդան»` Ռումինիայից և DJ Իփեքն ու VJ Քարայանը` Գերմանիայից:

Մինչ այդ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարեց, թե ով է հաղթել «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթում: Վերջինս Նոնա Մելքոնյանն էր, ով որպես պարգևատրում ստացավ ուղևորության տոմս եվրապական ցանկացած երկիր:

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի նաև մայիսի 26-ին` Գյումրիում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter