HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի փողոցներն այսօր լի են հեծանվորդներով

Այսօր Շահումյան հրապարակից մեկնարկեց «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ Ավելի քան 300 հեծանվորդներ, որոնք ներկայացնում են 46 թիմեր, այսօր ամբողջ օրը կշրջեն Երևանով, մայրաքաղաքի հայտնի ու անհայտ վայրերով՝ իրենց երթուղին փորձելով վերծանել համապատասխան հանելուկների միջոցով։

Մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում, նախ՝ խրախուսել հեծանվով երթևեկությունը, հասկանալ, թե քանի երիտասարդ է հեծանիվներից օգտվում։ Կարեն Ավագյանը նկատեց, որ այս ծրագրով ցանկանում են ցույց տալ հանրությանը, որ հեծանիվներով հնարավոր է երթևեկել մայրաքաղաքով, անցնել տեսարժան վայրերով։ Նա նաև ասաց, որ հեծանիվն աստիճանաբար մտնում է մեր առօրյա, և ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում այլընտրանքային այս տրանսպորտային միջոցից օգտվել։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաև, որ ինքն ազատ ժամերին հաճախ է մարզվում հեծանվով, և համոզված է, որ Հայաստանում շատ են այն պաշտոնյաները, ովքեր սիրում են վարել հեծանիվ։ 

«Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությանը միացել են բուհերի ուսանողները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ընդհանրապես երիտասարդներ, ովքեր իրենց ընկերներով կազմել են թիմեր ու միացել այս մարզամշակութային միջոցառմանը։

Հայկ Մանթաշյանը ներկայացնում է SFL թիմը։ Ինքն ամեն օր աշխատանքի է գնում հեծանվով, և հույս ունի, որ նման միջոցառումներն էլ ավելի մասսայականություն կբերեն հեծանվային սպորտին, հեծանվային երթևեկությանը, ինչն ավելի ապահով է և առողջարար։

46 թիմերն իրենց երթուղին երեկոյան կավարտեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում. այստեղ հասած առաջին երեք թիմերը կդառնան հաղթող։ «Փլեյ Սիթիում» կանցկացվի նաև թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն, մշակութային ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter