HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդանաշենում «իշխանափոխություն» չեղավ

Քիչ առաջ ամփոփվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները: Ձայների առավելությամբ համայնքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը: Նա ստացել է 296 քվե:

Ըստ ստացած ձայների` երկրորդ տեղում է ՀՀԿ անդամ Հայկ Սահակյանը`116 քվե, նրան հաջորդում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ անկուսակցական Աշոտ Հայրապետյանը` 83 եւ չորրորդ տեղում է անկուսակցական Գրիգոր Սահակյանը` 27 քվե: Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:

Նշենք, որ Վարդանաշենում ընտրողների թիվը 790 է, որից ընտրությանը մասնակցել են 530-ը:

Թիվ 20/01 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սուրիկ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դիմում բողոք չի եղել, արտառոց դեպքեր նույնպես չեն գրանցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter