HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ճանաչիր Երևանը». մրցույթ-հեծանվավազք (լուսանկարներ)

«Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքն ավարտվեց: Հարյուրավոր մասնակիցներ, որոնք նախապես գրանցվել էին 5 հոգանոց թիմերով, Շահումյանի արձանի մոտից հեծանիվներով արշավեցին մինչև Play City:

Մրցությունն ավելի կոլորիտային դարձնելու և խաղային ոգին պահելու համար կազմակերպիչները ամեն թիմին հատուկ առաջադրանքներ էին տվել. մինչև վերջնակետը հասնելը թիմի բոլոր հինգ անդամները պետք է այցելեին քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում գտնվող 5 վայր (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեին հանելուկների միջոցով, լուսանկարվերին այդ վայրում՝ որպես ապացույց, հետո միայն շարունակեին ճանապարհը:

Քանի որ մրցույթն ավելի շատ ժամանցային, սիրողական բնույթի էր, հաղթող պետք է ճանաչվեր այն թիմը, որի բոլոր հինգ անդամները կհատեին եզրագիծը: Այսինքն՝ թիմը հաղթում է, եթե հաղթում է թիմի ամենաթույլ անդամը՝ հետնապահը: Մասնակցության պարտադիր պայմաններից մեկն այն էր, որ յուրաքանչյուր թիմում պետք է լիներ առնվազն երկու աղջիկ:

Չնայած շոգին և մեքենաների արտանետումներին՝ եզրագծում ուրախ, ընկերական տրամադրություն էր տիրում, գրեթե բոլորը հասել էին վերջնակետ: Play City-ում թիմերի ավագները մեկ կիլոմետրանոց առանձին մրցույթի մասնակցեցին վազքուղու վրա, որտեղ ևս հաղթողի կոչման համար համառ պայքար եղավ:

Կազմակերպիչների խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն էր համախմբել, մերձեցնել հասարակակության մեջ ակտիվ երիտասարդներին, ճանաչել տալ Երևանի հայտնի և անհայտ վայրերը, այգիները, շենքերը, խթանել առողջ ապրելակերպն ու ակտիվ հանգիստը, ընդգծել հեծանվի՝ որպես այընտրանքային տրանսպորտային միջոցի կարևորությունը:

Մեկնաբանություններ (1)

Ruzanna Manucharyan
shat lav er kazmakerpvac,shat apren kazmakerpichner@ ev masnakicner@@@@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter