
Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունն ընթանում է առանց լրագրողների
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: «Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ Տեր-Պողոսյանը լրագրողների ներկայության պատճառով հրաժարվել է մտնել նիստերի դահլիճ: Նրա փաստաբանի միջնորդությամբ լրագրողներին արգելվել է մասնակցել նիստին: Սակայն մեղադրող դատախազներ Արամ Ամիրզադյանը եւ Հովսեփ Սարգսյանը «Հետքի» թղթակցին խոստացել են նիստից հետո դահլիճում կատարվածի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել