HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը

Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը (տես ներքեւում): Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

«Ամերիաբանկը» «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցված վարկի գումարներից շուրջ 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Վարկային միջոցները փոխանցվել են.

1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,

2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,

3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Ներկայացնենք ուշագրավ եւս մեկ փաստ: Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարների մի մասը նույն ժամանակահատվածում հետ է փոխանցվել «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկի» հաշիվներին: Մասնավորապես՝ «STR EMERALD LIMITED»-ը փոխանցել է 3 մլն 233 հազար, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը՝ 2 մլն 99 հազար 773 դոլար:

Իսկ ո՞վ է Աշոտ Սուքիասյանը: Հայաստանյան լրատվամիջոցներում տարբեր առիթներով հիշատակումներ են եղել նրա մասին: Դրանցից մեկի համաձայն՝ նրա քավորը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, եւ Կճոյանին թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենան նվիրել է հենց Աշոտ Սուքիասյանը:

«Ձորագյուղ» ա/կ-ն հավասար բաժնեմասերով պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Հայտնի է, որ նա բազմաթիվ մարդկանց պարտք է ոչ միայն Հայաստանում, այլեւ Աֆրիկայում եւ Ռուսաստանում: Այժմ վերջինս ընտանիքով լքել է Հայաստանը: Առայժմ մեզ չի հաջողվել կապ հաստատել նրա հետ:

Ոստիկանությունում վերը նշված վարկային պատմության առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն որեւէ մեկի նկատմամբ դեռեւս մեղադրանք առաջադրված չէ: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրածներից մեկն էլ գործարար Փայլակ Հայրապետյանն է: Նա պատմում է, թե ինչպես է հայտնվել այս պատմության կիզակետում ու կանգնել ունեզրկման եզրին:

«2009 թ. Հայաստանում ադամանդագործության եւ ոսկերչության զարգացման պետական ծրագրի շրջանակներում հիմնեցի ձեռնարկություն եւ բացեցի 400 աշխատատեղ: Մեծ գումարներ ծախսեցի՝ 3,5 մլն դոլար, կառուցեցի գործարան եւ հիմնեցի ուսումնարան՝ մասնագետների պատրաստման համար: Մեկ էլ մի օր ինձ զանգեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը եւ կանչեց վարչապետի մոտ՝ ոլորտին վերաբերող շտապ խորհրդակցության»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:

Վերջինս նշում է, որ երբ հասել է նախարարություն, վարչապետն արդեն խորհրդակցությունից դուրս էր եկել, ու նրան հանդիպել է աստիճանահարթակին: Մտել է խորհրդակցական սենյակ, նստած են եղել էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը, նրա կողքին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ մյուս կողքին՝ Աշոտ Սուքիասյանը:

Նախարարը հանդիպմանը ներկա ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտում գործող 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Հայաստանին տրամադրելիք 500 մլն ԱՄՆ դոլարի վարկից 100 միլիոնը հատկացնելու է ադամանդի հումքի տեսքով: Ընդ որում՝ Ռուսաստանը համաձայնվել է, որ մեր երկիրը վարկի տվյալ մասը վերադարձնի հենց ապրանքի՝ մշակված ադամանդի տեսքով: Նախարարը ներկայացրել է Կառավարության պահանջը՝ խորհրդակցությանը ներկա արդյունաբերողներն այս վարկավորման շրջանակներում պետք է աշխատանքով ապահովեն 10 հազար մարդու:

«Մեկ էլ նախարարը խոսքը փոխանցեց Աշոտ Սուքիասյանին, եւ նա ասաց, որ ինքը Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունում ոսկու եւ ադամանդի հանքեր ունի եւ պատրաստ է բարձրորակ հումքով ապահովել Ռուսաստանի առաջարկածից 15 տոկոսով էժան,- պատմում է գործարար Հայրապետյանը,- բոլորն ուրախացան, Երիցյանը, թե՝ ընկերներ, մեզ ձեռնտու է: Պայմանավորվեցինք, եւ 20 օր հետո Աշոտը բերեց ադամանդի հումքի նմուշը: Այս հանդիպմանն արդեն ներկա էին 17-18 գործարար, բոլորն իրենց մասնագետներով էին եկել: Իսկապես ադամանդի հումքի որակը շատ բարձր էր»:

Սուքիասյանը, սակայն, նշել է, որ հայ գործարարներին տարիներ շարունակ նման հումք կարող է մատակարարել, եթե իր աֆրիկյան հանքերում 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարվի՝ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: Հանդիպման մասնակիցներն Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի ուղեկցությամբ գնացել են «ԱրմՍվիսԲանկ»:

«Քանի որ նման մաշտաբի պետական ծրագիր էր, ես էլ ներկաներից տարիքով ամենամեծն էի, ասացի, որ կարող եմ միանգամից իմ գույքը գրավադրել, որպեսզի մյուսներն էլ ամեն մեկն առանձին-առանձին իր ունեցածը գրավ չդներ: Ժամկետն էլ երկար չէր՝ 3 տարով պետք է վարկը տրվեր»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը:

Որոշ ժամանակ անց Աշոտ Սուքիասյանը տեղեկացրել է, որ «ԱրմՍվիսբանկը» հրաժարվել է վարկը տրամադրելուց, սակայն վարչապետի, նախարար Երիցյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ անհրաժեշտ գումարները համաձայնվել է տրամադրել «Ամերիաբանկը»: Աշոտ Սուքիասյանն իրեն տրված լիազորագրով «Ամերիաբանկում» գրավադրել է Փայլակ Հարյապետյանին պատկանող մոտ 33 մլն դոլար ընդհանուր արժեքով գույքը եւ բանկից ստացել 10,7 մլն դոլարի վարկ:

«Բիզնես ծրագիրը, որի հիման վրա բանկը գումարները տվել է, կազմել է հենց «Ամերիաբանկը»: Դրա համար Աշոտ Սուքիասյանը վճարել է 6 հազար դոլար»,- ասում է Փ. Հայրապետյանը:

Նշյալ բիզնես նախագիծը շատ նման է 2008 եւ 2013 թթ. ՀՀ կառավարության ծրագրերին: Սա եւս մի հավակնոտ ծրագիր է, եւ այս դեպքում խոսքը «Հայաստանը աշխարհը ադամանդի հղկման և վաճառքի կենտրոններից մեկը դարձնելու» մասին է: Իհարկե, այս անգամ խոստացողը վարկառուն է, ըստ բիզնես նախագծի՝ «Ձորաղբյուր» ՍՊԸ-ն: Մինչդեռ բանկը գումարները փոխանցել է նույնանուն ա/կ-ին, մի անուն, որի մասին բիզնես նախագծում ընդհանրապես ոչ մի նշում չկա:

Ինչո՞ւ կամ ո՞ւմ հանձնարարականով է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն այս կերպ վարվել: Ինչո՞ւ չի վերահսկել, թե ինչի վրա են ծախսվել վարկային միջոցները, մանավանդ, որ գումարը փոխանցել է մաս-մաս եւ կարող էր, ասենք, 7-րդ փոխանցումը չկատարել ու վարկի տրամադրումը կասեցնել, քանի որ նախորդ 6 փոխանցումներից եւ ոչ մեկով վարկառուն որեւէ պարտավորություն չէր կատարել: Ավելին՝ բանկը «աչք է փակել» այն հանգամանքի վրա, որ իր փոխանցած գումարների մի մասը նորից հետ է փոխանցվել հենց «Ամերիաբանկում» բացված՝ «Ձորաղբյուր» ա/կ-ի հաշվեհամարներին: Ի հեճուկս այս ամենի՝ «Ամերիաբանկը» սեփականության իրավունքով իր անունով է գրանցել Փայլակ Հայրապետյանին պատկանող գրավադրված ամբողջ գույքը:

շարունակություն

Մեկնաբանություններ (52)

Babo
Ara es inch talana....
Հովհաննես
Յթե մարդը մեկ անգամ քցումա,ապա դա դառնումա ռակի նման հիվանդություն,համը բերաննա մնում,գիշերները չեն քնում մտածում են ավելի մեծ քանակով գործերի մասին:Դառնում են տաղանդավոր քցողներ,որոնք սկբից քցում են հարազատներին հետո անցնում են անծանոթներին:Այդ հիվանդությամբ տառապում են հայերի 80տոկոսը:
Macha
Deghak, abrek vor gak. Ktchoyani otsike mi toghek. Amenamedz meghavore inkn e!!! Anpardavan ou anparoyakan lkdi eag vor Asdoudzo ou joghovrtin tzaghroum e. Iran bedk e anhabagh tsadz ktsel.
logig
absurd vichak a stacvum inchi piti uzeyin varchapet@ ev hogevorakan@ inch vor himnarkum payater linen vor@ voch mi ban chuni.poxancumner anelu hamar stexcvac himnark@ irenic voch mi ban chi nerkayacnum,ev ete nrang shah uneyin Ashotic stanalu hamar ats zev@ hastat cheyin @ntri
logig
kareli i gracel zernakutyun ev badznemasner@ tal mardkanc aranc nranc het hamacaynacnelu da ir ginn@ uni ashxarhi vuraganchyur erkrum.
Varteni
Yes 2006 in 3 amis ashkhadelem Sukiasyani kordzaranoum vorbes jewelry designer, shad lav mart er payts vartsadrutyune kich er ayt badjarov chi sharnagetsi ashkhadel.
AMA
ete cheq hishum naxkin grvacner@ paylaki temayov kardaceq u tarmacreq dzer uxexi hishoxutynn vor paylak kochvacn inqna arajarkel ira guyqn dnen grav ho mer pashtonyanern chen xndrel iran to sepakan xelq unenar urishin chtar ira sepakanutyunn hetoel ete et ete vstaha vor iran qcelen ba xi Ashoti tvac nyutern vor grvela internetum de to patasxaner ete chishta
Արմեն
Վարազ Սյունի ջան Ամստերդամից խոսել հեշտ է նամանավանդ այդտեղից երկիր կառուցել ու սրան նրան իրանց տեղը դնել:Մեր կառավարությունը մեր ժողովրդի դեմքն է:
MHER
arden naxkin shustri paylakn xndrela mardkanc ira unecvacqn grav dnen umeq mexavor hanum ete inqn etqan xelqova taka tvel himael dzern qcela prpurneric vor ardarana xi etqan miamita @nker paylakn vor ira unecacn talisa erevi mi qani amsva canotin to lragroxnern chshten inchqan jamanak paylakn chanachum Ashotin ev xi andzap paylakn chi grav drel ira guyqn kam ete ira tarikn chi bavararum varki hamar karcem txa uni to txun vstaher te che dreleq ankap qnarkumnereq anum
AMA
dreleq dzes gituni tex eryaki poxerneq chshtum inchqan unen u vortexen pahum ba xi cheq chshtum te palyakin etqan karoxutyun vortexic xi paylakinn qrtinqova ashxatac myusnernel talanoven harstacel ete baneq grum miakoxmani mi qnadateq u mardkancel dzer ankap hodvacnerov mi zbaxacreq
Համլետ
Հետաքրքիր է,Սերժի ու Երկրորդ կոչված Գարեգինի թուլափայե՞րն ինչքան են կազմել...Այս դեպքում սրանց գլխից ո՞վ պետք է բռնի ու ասի. -Այ ոչ ու փուչ ավազակներ,այ ազգի դավաճաններ,ձեր տեղը բանտում է:
հին մարդ
Շարունակության մեջ առնվազն պարտավոր եք մյուս 2 ընկերությունների հիմնադիրների/փայատերերի վերաբերյալ ևս տեղեկատվություն ( ինչպես այս մեկն եք արել) հրապարակել: Եթե կիսատ մնա հրապարակումը` կնշանակի պատվեր եք կատարում
Ani
ժող, ինչ եք փայլակի ու վրչոյի համար էդքան դոշ տալիս, կարաք դրանից բարձր մտածեք?... շուստռի անկուշտ վրչոն ու էդ կղերական կեղտը ֆինանսական մախինացիաներով փող են աշխատում չարաշահելով իրենց դիրքը` սա ամենակարևոր կետն է, մեխը սա է: Մի շեղվեք, ու մի շեղեք, չի ստացվի:
Հայ
ՌԱՖԱՅԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ Դուն խելօք հաշուով վաճառական ես, Միւլք, փող ու ապրանք, կ՛ասեն շատ ունես, Բայց թէ փողէդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վրան: Քաջ ես, լըսել ենք, ինքդ մեծաւոր, Անուն յաղթողի ունիս փառաւոր, Բայց թէ թըրէդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վրան: Ի վերուստ քանքար քեզի տուած է, Հեղինակ անունդ աշխարհ փըռուած է, Բայց թէ գըրչէդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վրան: Հեռատես մըտքով դուն զարդարեցիր, Հըզօր իշխանի սիրելի դարձար, Բայց թէ մըտքէդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վրան: Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր, Շատ կը յօրինես թանկագին բաներ, Բայց թէ ձեռքէդ Շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վրան: Մեծ ուսում առիր, եղար գիտնական, Գովքովդ լըցուած է մարդոց բերան, Թէ ուսումէդ շահ չունի Հայաստան, Թքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան: Կու տամ քեզ պատիւ, կ՛ունենաս դու յարգ Ու կը դնեմ քեզ ազնիւ մարդոց կարգ, Երբ օրօրանէդ մինչ ի գերեզման, Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան:
Sargis
Ay abijnikner Paylak Hayrapetyani unecvacq@ tarineri ashxatanq a es taza harustneri nman 1 orum chi harstacel!Te uxaki cheq havatum vor mer erkrum karan linen mardik vor mi storagrutyunov chen harstanum? Prosto aranc imanal incha lsum eq harust en urem vsyo pti mtaceq gox en,talanchi en? Ba et xi cheq grum vor Paylak Hayrapetyan@ jamanakin mec baregorcutyunner a are poxanak urax lineq vor mer erkrum hl@ tenc mardik kan uzumeq nenc aneq vor bolor@ tqen gnan es naxandz erkric?Amota amot aranc imanalu jisht@ incha lsum eq harust en arden sksum eq atel ESA MER AZG@ QANI DER NAXANDZN A TIRUM MENQ VOCHINCHI CHENQ HASNELU.......
SERUN
parzapes martin- harkanks kez u kez nman mtacoxnerin.
իրավաբան
Վարազ Սյունի (Ամստերդամ)(40) - Հարցը վարչապետի (2010թ) «վրիպման» մասին է երևի: Նա չեր կարող սխալվել այս հարցում, քանի որ շատ այլ տարբերակներ կան ձևակերպելու, օրինակ «If the beneficial owners require complete anonymity, then there are many nominee companies can be used to hold the shares in trust without the names of the beneficial shareholders being disclosed publicly» - Կիպրոսի համար: ինչու՞ բացահայտվել եթե այլ շատ տարբերակներ կան, այն էլ պաշտոնավարման ընթացքում (2010): Սա կասկածելի է մի մարդու համար ով այս հարցերում շատ շատերից գրագետ է:
բարև ես եմ
Մի հատ ուշադիր նայեք վերևի 3 ֆոտոներին: Հատկապես երկար նայեք Նավասարդի վրա: Էդ դեմքը մի աղերս կարա ունենա անմեղության հետ, էլ չեմ ասում՝ սրբության հետ: Ում էլ դուր չի գալիս, որ եկեղեցու հայաթի սատանաներին քննադատում են, էդ չի նշանակում՝ իրենք հայ քրիստոնյա են, մենք՝ քրդի շուն: Հայ քրիստոնյան հենց նրանք են, որ անտարբեր չեն այս ամենի հանդեպ: Ես որպես խորապես հավատացյալ մարդ, կոչ եմ անում եկեղեցուց քշել էդ սատանի ճտերին ու տարբերել իսկական հոգևորականներին, որոնք աշխարհիկներիցս շատ են զզված իրենց վերադաս հուդայիկներից ու նեռիկներից: Շատ ճիշտ է ասված, եթե իմանայիք, թե դրանց ինչ դատաստան է սպասվում երկնքում, ինքներդ կփշաքաղվեիք: Իսկ իրանք անգամ չեն էլ մտածում դրա մասին, քանի որ աստծոն հավատում են ճիշտ այնքան, որքան մեզանից ամեն մեկն է հավատում, որ Տիգրանն ու Նավասարդը կապ չունեն էս գործի հետ:
Marat
Sargis qo aselov palyakn surba ha u halal qrtinqova ashxatel u mardkanc vatutyun chi arel ha vstahes tenc
Պարզապես մարդ
SERUN-ին, շնորհակալ եմ որ մենք իրար հասկացանք Եղբայր/քույր չգիտեմ: Հարգանքս փոխադարձ է նաև Քեզ ու եսել եմ ուրախ որ Քո նման հասկացող մարդիկ կան մեր երկրում: Իմ կարծիքով այսպիսի հոդվածների տակ մեր սեփական կարծիքներն արտահայտելը պետք է որ միջոց հանդիսանա սիտուացիաները դիտարկենլ տարբեր անկյուններից, լսենք մեկս մյուսին, սովորենք մեկս մյուսից, օգնենք մեկս մյուսին ու սրանով եթե մենք գործին չոգնենք հաստատ չենք էլ խանգարի, բայց այ երբ որ սկսում ենք մեկս մյուսին սուր խոսքեր ասել, կամ վիրավորել արդեն սաղ գործը փչանումա: Ինչ իմաստ ունի կոպտել կամ վիրավորել դիմացինին եթե նույնիսկ նրա երեսը չէս տեսել Կյանքում? 42. Hay Crisonia-ին կխնդրեյի մի փոքր ուշադիր և զգույշ լինել, նախ տառասխալներն են շատ սկսած հենց անունից, երկրորդնել միտքդ ու ասելիքդ կարծես թե ավարտին չի հասնում: Երրորդ ասել որ ես Քրիստոնյա եմ-ը դեռ բավական չի որ մենք ասածներն էլ հալած յուղի տեղ ընդունենք: Քրոստոնյան պետք է համապատասխան որակներ ևս ունենա և առհասարակ ԼԱՎ ՄԱՐԴ լինի: Մի Աստվածաբան պռոֆեսոր ԱՄՆ ի համալսարաններից մեկում Դալայ Լամաին հարցրեց թե իր կարծիքով որ կրոնն է աշխարհի ամենաճիշտ ու լավ կրոնը ու սպասում էր որ նա կտա արևելյան մի որևէ կրոնի անուն բայց նա պատասխանեց “այն կրոնը որը քեզ առաջին հերդին օգնում է որ դու լավ մարդ դառնաս ու մնաս, երջանիկ զգաս, սիրես ու հարգես դիմացինիդ, խոնարհ մարդ դառնաս ու բնության և մարդկան հետ հարմոնյաի մեջ խաղաղ ապրես դա է ամենալավ կրոնը”…
Армения дом моя
Айастанин анражешт эн (НАЦИОНАЛИСТ) хмбаворумнер у фокр банериц сксел канхел анардарутюннер@ петк э имнакан анках. жоховрдиц хмбаворвац ми уж воронциц ксарсафейн те анирав асаракутюн@ те петакан каруйцнер@ айд твум! уриш елк теснум эк?
Չեք հիշում
http://yelaket.am/am/?p=22850
ominac
Նախագահ, կաթողիկոս,վարչապետ, առաջնորդ, կ՞այ մէկը այս երկրին մէջ որ գող չէ․ Կ՞այ մէկը որ արժանապատւութիւն ունի եւ ղեկավարի դիրք ունի․ Հաճիս մէկը անուն մը տայ․
Դարդ-անելի
Կարդացողների թվաքանակից երևում է, որ հանրությունը խիստ հետաքրքրված է այդ եռյակի գործունեությամբ։ Այս հոդվածի մասին տեղեկությունների տարածումն ավելի շատ կատարվում է մարդկանց բանավոր խոսքով՝ մեկը մյուսին պատմելով։ Այսինքն՝ Հայաստանի ժողովուրդն օր օրի համոզվում , որ իր անունը շահարկելով, Հայաստանը ժողովրդավարական կոչելով, այստեղից-այնտեղից բուսածները թալանում են երկիրը, տկլորացնում ժողովրդին, ամլացնում օրենքները։ Ելիՙր, ում կյանքն է անիծյալ...
Harry
Ashot Sukiasyan, RA Prime minister Tigran Sargsyan, Devilish Archbishop Navasard Kjoyan as well as Ameribank are shareholders in this lucrative venture. . Ameribank knowingly transferring funds to offshore accounts. As guilty as others. Armenia look at your home parasites eating you up internally.
AAA
arshak mkrtchyanikin hayeren grel sovori u ironyanerov mi gri vortev du qezanic ban ches nerkayacnum @ndamenn puchikes u erevi @ndamenn hasarak musulman
Արմեն
Բա ինչ լավա պատմության մեջ ներկայացրածներից մեկն էլ գործարար Փայլակ Հայրապետյանն է որն էլ հանդես է գալիս որպես տուժող կողմ և ինչպես ինքն է պնդում հայտնվել այդ պատմության կիզակետում ու կանգնել է ունեզրկման եզրին: Եկեք իրոք ցավաքցենք գործարարին որ իրան մի քանի մլն.դոլլար ընկերները քցել են ըստ իր պնդմամբ քանի որ չի բացառվում որ Փ.Հայրապետյանի կողմից տրված հաղորդագրությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը ուստի և այս հարցը ավելի լավ է թողենք իրավապահ մարմինների որոշմանը: Ինչ լավ է որ հենց Փայլակ Հայրապետյանին են թալանել ինչ լավ է որ մեզ դրա մասին ասում են եկեք ուրախանանք բայց այն որ ՄԵԶ հայերիս ամեն օր են թալանում չգիտես ինչու չեն ասում օրինակի համար նշեմ Գազալցակայանների 500 դրամների ապօրինի վճարները և դրա կանխման կապակցությամբ ոչ մի գործողություն չի իրականացվում հիշեցնեմ նաև որ Գազի գինը շուտով բարձրանալու է Հայեր ջան: Ավելի լավ է ՄԵՆՔ մտածենք մեր գրպանի մասին թե չէ Փ.Հայրապետյանի գումարները դա իրա և իր թալանչի ընկերների բազառնե:
Սքեմավոր Ստախօս
http://hayeli.am/%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4-%d5%af%d5%b3%d5%b8%d5%b5%d5%b6%d5%a8-%d6%85%d6%86%d5%b7%d5%b8%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a3%d5%b8%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ab%d6%80-%d5%b8/
Մլեհ Իշխանեան (Լիբանան)
Էդիկ Բաղդասարյան. անխառն հիացմունքի արժանի, յաղթանակած Արցախեան Ազատամարտի նուիրեալ քաջամարտիկներէն` որ Մարդ ու Նուիրեալ մնաց նաև խաղաղ ժամանակներու մէջ: Էդիկ Հայորդիի համբուրելի տեսակին մէջ է որ մեզ համար կը խտանայ Հայաստանը, Ազատ Արցախը, հայաստանցին ու արցախցին:
Hay Cristonya
Дзер ачки геран@ тохел,уриши ачки пушн ек тенум.Амот э ай жоховурд бавакан э ирар мис утек.авели лурч хндирнер уни МЕР АЗГ@.Ехек сиров ев миаснакан
Anna HArutyunyan
es zarmanum em zer makardaki vra inchpes karox eq qnnadatel mi mardu vorin angam cheq el chanachum,,,
Marieta
Hargeli Hakob es jamanakin ashxatel em Erebuni miavorman fabrikayum Hargarjan Paron Hayrapetyani mot. Duq aranc ayd mardun chanachelu inchu eq charaxosum? Paylak Hayrapetyani ev nra mec vordu lusahogi Hovik Hayrapetyani baregorcutyunneri ev mecahogutyan masin bolor@ gitem! Ete H.H-um kan mardik vor iroq ashxatel ev ashxatanqov en vastakel irenc unecvacq@ da henc Hayrapetyannern en! Isk qcor goracornerin tor Astvac patji
Պարզապես մարդ
Այ քեզ ֆանատ “հայ քրիստոնյա” էստեղ ինչ կապ ունի մեր անմեղ ազգի աչքի գերանները չեմ հասկանում? Փաստացի բռնելեն մաֆիոզին դու ասումես մենք մեր աչքի գերանին նայենք? Քո նման ֆանատներնեն ուժ տալիսելի սրա նմաններին որ մեր արյունը ծծումեն… Դուել չէս հասկանում թե ինչես խոսում հաստատ: Հա վայ կներես մոռացելեյինք որ մի երեսներիս խփումեն մյուսնել պիտի դեմ տանք, լսի բա որ երեսներիս թքումեն ու ուղիղ ճակատներիս բա եդ դեպքում ինչներս պիտի դեմ տանք հետաքրքիրա? Ուղեղդ լվացածա քրիստոնեությամբ, չլինի դուելես փայի մեջ էս մաֆիոզների հետ որ պաշտպանումես? Դե գնա եկեղեցի ու աչը համբուրի… Ու հետաքրքիրաելի թե քո համար էսօր սրանից կարևոր խնդիրները դու որնես համարում, այ քրիստոնյա, եթե սա կարևոր չի բա էլ որնա կարևորը ըստ քեզ, ասա սաղս ազգովի սկսենք եդ թեմաին անդրադառնանք քեզել կարգենք մեզ առաջնորդ?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Hakob(18) - Այս պահին կարևոր չի,թե ում են թալանալ: Կարևորն ու ՑՆՑՈՂՆ այն է,որ ՊԵՏԱԿԱՆ ամենաբարձր մակարդակով ԱՅՍՊԻՍԻ թալան հնարավոր է Հայաստանում: Բայց թալանողները ոչ թե բանտախցի աթոռին են նստում,այլ կառավարական : Այսպես երկիր ՉԵՆ կառուցում: ՀԳ. Հայկական ասացվածք՝ սար ու ձոր,տերտերի փոր:
նոր լույս
Սիրելի ժողովուրդ, կարդալով ձեր մեկնաբանությունները, շատ եմ ուրախանում, որ մեր երկրում կան առողջ մտածող և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման տեր մարդիկ: Անգամ վերածնվում է հույսը, որ մի օր սելաֆի նման սրբել-տանելու եք այն քաղաքական և հոգևոր կեղտը, որ պատել է երկիրը: Այն, ինչ տեղի է ունենում մեր աշխարհիկ կառավարման բնագավառում, կարելի է հանդուրժել, ինչպես հանդուրժում են շարքային սրիկաներին: Բայց ինչ տեղի է ունենում եկեղեցում, անձնական ողբերգության թեմա է: Ճիշտ է, Սուրբ գրքում է գրված, որ նեռը մուտք է գործելու եկեղեցի, բայց ես միամտաբար չէի հավատում, որ դա մեր ուղղափառ եկեղեցուն է վերաբերելու: Ինչևէ, ես չեմ չարանում, որովհետև եթե ձեզանից ամեն մեկն իմանար, թե ինչ երկնային դատաստան է սպառնում կճոյաններին և աշխարհիկ ու հոգևոր աշխարհի բոլոր նեռիկներին, խղճահար կլինեիք, կուզեիք անգամ ձեռք մեկնել այդ անփառունակ մոլորյալներին: Ուրեմն, եկեք մեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը պահպանելով աղոթենք, որ Աստծո արդար դատաստանին արժանանան բոլոր նրանք, ովքեր նվաստացնում են մեր ժողովրդին, պետությունն ու եկեղեցին: Երբեք չկոտրվեք. մեր սերնդի աչքի առաջ են իրենց երկրային ու երկնային պատիժը կրելու Հայաստանի ողջ կրիմինալ վերնախավն ու այլասերված հոգևորականները:
Պարզապես մարդ
Հարգելի SERUN, շնորհակալություն ձեր մեկնաբանության համար: Շատ եմ խնդրում ձեզ, որ ձեր հաջորդ մեկնաբանության մեջ հատուկ նշեիք այն նախադասությունս, կամ բառս, որը ստիպեց ձեզ մտածել որ ես “հակաքրիստոնեական” եմ կամ դեմ մեզ դարերով պահած եկեղեցուն: Սա խնդրանք է: Իմ կարծիքով դուք լավ չեք հասկացել իմ ասածներիս իմաստը ու խորհուրդ կտայի մեկ անգամ ևս կարդալ այն: Ես ինքս Հայ Քրիստոնյա եմ ու Հայաստանի մի շատ անհավատ գյուղում, որտեղ գյուղացիները վանքը վերածել էին զուգարանի, գիշերները թաքուն մեն մենակ երեք օր գնացել մաքրել եմ ու պատերին թուխտ եմ գրել փակցրել ու խնդրել որ գյուղացիները այսուհետ իրենց կարիքները հոգան եկեղեցուց մի փոքր հեռու: Դա իմ կյանքի ամենասարսափելի ու տխուր գիշերներն են եղել: Դեմքս շորով կապելեյի որ եդ անտեր հոտից ու փոշուց չմեռնեյի: Սա են դեպքում, երբ սովետական բանակում ռուսաստանում ծառայելուս տարիներին հիշում եմ թե մեր ավագ այլազգի ծառայողներն ու սպաները ոնց էին սապոկներով ինձ ծեծում ու ստիպում որ զուգարան մաքրեյի, բայց չէի անում որովհետև Հայերին за падло էր, ու մեզ Հայ տղերքը ասելեյին, որ կմեռնեք բայց չմաքրեք: Ես ոչ Քրիստոսին, ոչ Քրիստոնեությանը ոչ կրոնը և ոչ էլ մեր եկեղեցին չեմ նվաստացրել, ես պարզապես գրելեմ ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, այն ինչ որ սեփական աչքերովս եմ տեսնում ու ականջներովս լսում, ու երանի թե կույր լինեյի ու խուլ որ ոչ տեսնեյի ոչել լսեյի “քրիստոնյաների” արածները: Սակայն բոլոր դեպքերում ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից և բոլոր նրանցից ովքեր որ իմ գրածների մեջ հակաքրիստոնեական, կամ նվաստացնոց էլէմենտներ են տեսնում:
Պարզապես մարդ
26. նոր լույս-ին կուզենայի ասել որ մենք պետք էլ չի որ ժամանակ կորցնենք ու աղոթենք Աստծուն, որ տականքներին պատժի, դա աֆտոմատ պռոցեսա որ կատարվելու է անկախ նրանից մենք կաղոթենք թե ոչ: Ամեն ազդեցություն ունի իր հակազդեցությունը և ամեն մարդ էլ ի վերջո իր արարքների համար պետք է պատասխան տա: Եթե մարդը իրեն թույլ է տալիս այդպիսի սրբապղծություններ անել, դե արդեն պատժված չի հենց մեր աչքերի առաջ?
Էլի Շտապում ենք
Շատ անգամ օֆշորային կազմակերպություն գրանցելու համար անգամ սեփականատիրոջ անձնագրի պատճեն չի պահանջվում: Եվրոպայում ընդհանրապես «հասցեի գրանցում» հասկացություն չկա և սեփականատերը ուղղակի նշում է այն իրեն հեշտ գտնելու համար (եթե կարիք լինի): Շատ կասկածելի է, որ վարչապետի նման «խելոք» մարդը թույլ է տվել նման վրիպում: Հոդվածում չի նշվում մնացած՝ հիմնական գումարների հասցեատերերի մասին ոչ մի բան (2 այլ օֆշորների սեփականատերերի). հարց է ծագում ինչու՞... Պատվերը միայն երեքին էր վերաբերում՞: Ես չեմ ցանկանում արդարացնել այս եռյակին, սակայն մեր չարությունը դեպի իշխանությունները, արտահայտում ենք առանց իրական ճշմարտությունը իմանալու և մեղադրանքը հաստատվելու: Հնարավոր է որ այս ամենը ճիշտ է, բայց ավելի հնարավոր է՝ հակառակը: Ով՞ է և ինչի՞ համար է պատվիրել այս հոդվածը...
SERUN
parzapes mart-un eskan hagaqrisdonya petq che linel te vor parzapes martes gam normal hay mart gjoyanov gam garieginov bedk che tadel u nvastacnel hay egexecin u gron@ vor tarer sharunak mez pahel u bashtbanela es mi ktor hoxi vra.
Թլկատինցի
ՍԽԱԼ ՀԱՅԵՐԵՆ..........«Ընդ որում՝ Ռուսաստանը համաձայնվել է, որ մեր երկիրը վարկի ...» «նախարար Երիցյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ անհրաժեշտ գումարները համաձայնվել է տրամադրել «Ամերիաբանկը»: ՈՉ ԹԵ «ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ» ԱՅԼ «ՀԱՄԱՁԱՅՆԵԼ»
Ed
Gevorg jan, Sitsiyaltsi knqahayrer@ talanelu het mektegh, gone mtadzum en irents yerkri heghinakutyan u barorutyan masin. Mer talanchiner@ irents enpes en pahum, kardzes ashxarhi verjn e, u et amboghj avar@ irants het yesim ur en tanelu.
Lianna
Shat shnorhakalutyun iskakan lragrutyan hamar!!! Varchapeti masin de giteink, ayisnkn kaskacum eink, Kchoyani arkayutyuny iharke spanec!!! Mi xoskov amot !!!
Dard-aneli
Եկեղեցին միացած ավազակներին, թալանում է ժողովրդին, քայքայում պետությունը։ Բա Կճոյանն ինչու չի վախենում Աստծու պատժից։ Տեղն ընկած ժամանակ մեզ կվախեցնի։ Հիշեցեք Ալեքսանդր Մակեդոնացուն և նրա վերջին խոսքերը...
Նարեկ
վարչապետի խոսնակը համոզված է, որ վարչապետի անունով ինչ որ մեկն է գրանցվել՝ հատուկ վնասելու նպատակով: Արա սատկեք դու ձեր ստերով:
Rosa
Thank you! And wow !!!!! What are you going to do do you have good protection....?????
Հրազդան
Հրազդանում նույնիսկ ժողովրդի ծառերն են արմատից ուտում` ասելով` ապօրինի էր, երբ համայնքի ղեկավարության շնչելն է անգամ ուրիշի հաշվին ու ապօրինի:https://www.youtube.com/watch?v=KcgDxmZ9PSU
Արթու
Արարատ, Էդիկ և Քրիստինե, հալալ ա ձեզ։ Բիզնես, քաղաքականություն, կրոն.... Էս իրանց արածը անբարոյություն ա ուղղակի։ Ու էն էլ ինչ մակարդակի ու ինչ մակարդակով անբարոյություն։
Aline
Shame on Armenian church, shame on Catholicos Garegin, if he does not fire that Kjoyan, it will be obvious that he shared the 3 million dollars that Kjoyan got from Hayrapetyan through this devious scheme. In case of prime minister, as the saying goes, the fruit does not fall too far from the tree. Amot, amot, hazar amot.
Aline
And bravo for HETQ, excellent piece of investigative journalism. Armenians all over the world are proud of you. I hope you take precautionary measures for your safety.
Կարեն
Դե իհարկե դատախազություն կդիմի... Բա հո չի դիմելու դատարան հերքման պահանջով, որ մի հատ էլ դռնբաց դատական նիստ լինի, ու դա վերածվի հրապարակային լսումների... Իհարկե, կդիմի դատախազություն, ֆորմալ առումով իր անհամաձայնությունը հրապարակմանն արտահայտած կհամարվի, էնտեղ էլ մի քանի ամիս գործը «քննելուց» հետո, երբ արդեն այս տեղեկատվության բարձրացրած առաջին ալիքը մի քիչ հանդարտված կլինի, «կպարզեն», որ պարոն Վարչապետը, ինչպես Գարիկ Մարտիրոսյանն էր ասում, «...не в чем не виноват, его подставили…»:
Գարեգին
Կեցցեք hetq.am-ի լրագրողներ` արհեստավարժ աշխատանքի համար,պինդ կացեք)), ուժեղ ճնշումներ են լինելու ճշմարտությունը հայտնելու համար
man
qcoghner!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter