HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյանն արձագանքում է

Երեկ երեկոյան «Հետքի» էլեկտրոնային հասցեին գրություն է ուղարկել գործարար Աշոտ Սուքիասյանը: Նա խոստացել է առաջիկայում պատասխանել մեր հարցերին, իսկ մինչ այդ հրապարակում ենք «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի առնչությամբ Սուքիասյանի պատասխան գրությունը.

Հարգելի hetq.am-ի խմբագրություն.

Կարդացի Ձեր կայքում տեղադրված միակողմանի տեղեկությունը և շատ զարմանք ապրեցի: Երբ, որ Փայլակ Հայրապետյանն ինձ է վարկաբեկում, հասկանում եմ. մարդը իր գույքը գրավ է դրել ադամանդի բիզնեսի մեջ ու հիմա կորցրել է այն: Կորցրել է, որովհետև Աֆրիկայի Սիեռա Լեոնե Հանրապետությունում իմ գործընկերները ինձ հետ ազնիվ չեն վարվել և բառիս բուն իմաստով յուրացրել են ուղարկված միջոցներս, ինչի հետևանքով էլ վարկային պարտավորությունները չենք կարողացել սպասարկել: Ես հիմա Աֆրիկայում դատական գործերի մեջ եմ: Դրա մասին քաջ տեղյակ է Փայլակ Հայրապետյանը: Գիտեմ նաև, որ նա Աֆրիկայի իմ հակառակորդների հետ համագործակցել և համագործակցում է ինձ վնասելու և ինձ պատժելու համար: Բայց ոչինչ, իմ վերաբերմունքը հանդեպ Փայլակ Հայրապետյանի չի փոխվել, ես վերականգնելու եմ նրա վնասները:

Իհարկե գաղտնիք չէ, որ Փայլակ Հայրապետյանը իր շահն է ունեցել այս գործարքի մեջ, և բանկից ստացված վարկային առաջին գծի 1.000.000 ԱՄՆ դոլարից մոտ 860.000 ԱՄՆ դոլարը Փայլակ Հայրապետյանը մարել է իր պարտքերը, իսկ բանկի հետ խնդիրը ծագել էր հենց այդ առաջին վարկային գծից, որը տրամադրված է եղել մեկ տարի ժամկետով:

Ինձ անհանգստացնում է այն, որ Փայլակ Հայրապետյանը Ձեր խմբագրության միջոցով փորձում է վարկաբեկել այնպիսի պատվավոր այրերի, որոնք որևէ կապ չունեն այս գործարքի հետ: Եթե վարչապետը գործարարների ժողով է կազմակերպել, ինչպես Փայլակ Հայրապետյանն է պնդում, որպեսզի Հայաստանում ներդրումները խթանի, և գործարարներից մի քանիսը խնդիրներ են ունեցել, ապա վարչապետն ինչ մեղք ունի:

Ես ծրագրել էի մեծ ներդրումներ կատարել հայրենիքում, որոնց արդյունքում Հայաստանում մտադիր էի բացել օրիորդաց դպրոց, մտադիր էի ստեղծել մի հիմնադրամ, որը ադամանդե հանքից ստացված օգուտներով երիտասարդ զույգերին կտրամադրեր անտոկոս երկարաժամկետ փոխառու միջոցներ բնակարաններ գնելու համար: Իհարկե ես սա ուզում էի նվեր անել մեր պետությանը և մեր ազգին, և հիմա պատշաճ չէ դրա մասին խոսել, այն էլ այս կարգավիճակով, երբ ձախողվել է այս ծրագիրը:

Ես հայտարարում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը կապ չունեն WLISPERA HOLDINGS LIMITED կազմակերպության հետ և իմ որևէ բիզնես ծրագրին մասնակից չեն: Հետք-ի հաղորդած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Աշոտ Սուքիասյան

Լուսանկարը՝ hraparak.am

Մեկնաբանություններ (27)

Նամի
Հարգելի ՀԵՏՔ-ի խմբագրություն, խնդրում եմ նայեք նոր տպեք, այս անմակարդակ արտահայտությունները մի տպեք - պահպանեք Ձեր ռեյտինգը և ֆորմատը: Հունիսի 4-6 գրածներից հետո մարդ չի ուզում մի բան գրի, չէ որ ով ասես կարդում է:
AAAA
26. ARAN ETE QO UXEXN HAVIA UREMN KIANQUMT IMACI EZAKI DEPQA GRANCVEL U ZGUSH EXI KIANQUM ....................
lusva
10-in. es el em pntrum, chem gtnum, qav lice
ARAN
haykin u pelin(aaaaaaaa) verj dvek es polorin ergust el havi chap xelg chunek.
AAAA
HAYKIK LSI INC HEM ASUM AY CHMO BARERT CHAPAVORI HASKACAR
Hayk Sargsyan
AAAA. Du anxelqes mi bane avel du qez palit arir vor barekames teche senc xî pti chujoy qcorin dosh tair!U du shat poqr mardes vor indz ban bactres. CHNAYAC UM INCHEM ASUM INCH UZUMES GRI QO PES LIQNEN DUS TVORNER@
AAAA
uremn lsi es ankax ameninchic es incanic tarikov bolor mecerinem hargum es vochmekin voch barekamem vochel u es kardacelem bolor nyutern u qo asac germanacu masinel dranq abijnikneren u asem avelin ete palyakn chisht liner hima vaxuc Ashotin kalaanavorelein u mi baanel ete hishumes naxkin hodvacneric ira partqern pakel ahagin u mardn kara texel minus gn @nenc vor haves chunem ez bacatrelu lav kliner imanair gone biznesi vorosh kanoner te che chem nstelu qez bacatrem es qo palyaki pes anxelq chem lini vor unecvasqs tam xalxin nver tvela en mardnel gorca anum zato chi hrajarvum erp unena kta asuma
Nargit
Այսօր պար դարձավ վերջապես թե վարջապետը ինչ խնդրանքով դիմեց դատախազությանը՝ հոդված «Այսօր վարչապետ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, եւ ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:» Աշոտ Սուքիասյանի վերոհիշյալ հայտարարությունից հասկացվում է, այս ընկերության մասին նա գիտեր, ուրեմն տեղյակ է նաև ովքեր են իրեն հետ բաժնետերերը։ Հենց այնպես օգնության կարգով ՀՀ դատախազությանը, թե չե խեղճերը էս վերջին տարիներին «չեն կարողանում» ոչ մի գործ բացահայտել։
Hayk Sargsyan
AAAAAAAAA. Nax harganq uneci Paylak Hayrapetyan@ mec mard a te du oves tenc abijnik es chgitem bayc gracnerict jokum em te du ov klines! ev heto karoxa en mard@ chi mtacel vor tenc takanq mardik kan vor karan iranc dnen srbi tex kchoyani sanik@ linen u markanc xapelov qcen lsar u Paylak@ araji mard@ chi vor ashot@ qcum a Germaniayic mi kin kar vor@ interviu er tvel vor nuyn pes mec porer er korcre et nuyn surb kchoyani sanikin vstahelov! u ete ches kardace Paylaki porer@ et biznesin u npatakin chene hase henc et qo ashoti interviun karda ushadir u aranc imanal mi xosa u ete tenc pozitiv mtacores tar qo unecvacqne tu to ashot@ dni grav yanim biznesi hamar u et porer@ eta srberi ofshorayin hashivnerin DE QO ASAC BIZNESA KARORA CHI STACVE ..........
AAAAA
MEK-IN XI XELOQ U HASKACOX MARDN TANUMA IRA KAROXUTYUNN TALISA URISHIN ASUMA AR IM POXEROV BIZNES ARA HA DU LINEIR TENC BAN KANEIR EREVI SKI QO HARAZATIN CHES VSTAHI ETQAN POX
MAM
MEK@-in AAAAA chishta asum inchices varvum vortexa sxal asum lav mtaci heto munat ari
AAAAAA
MEK@-IN KARAS SHARUNAKUTYUNTEL GRES U CHKASKACES KSTANAS PATASXANT ES XOSQERIS TEREM
մեկը
AAAAAA-ին: ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Շարունակությունը գրեմ, թե հասկացար:
AAAAAA
Sukiasyanov herika tarapeq iran chchanachelov usumnasireq ira ov lineln u paylaki ov lineln heto kzgaq ova mexavor ov anmex cndac bizdaya paylakn isk Skiasyann lurj gorcarar u cankacac biznesum karoxes tak tal u noric votqi kangnel isk palyakn dzes zbaxacnuma vor banbaseq inqnel hachuqa stanum
Hay Cristinya
Erbec chporcec varkabekel martun vorin ancams chec canacum,dranov avelacnum ec dzer mexki bajin@
Լևոն
Բա «Ամերիաբանկ» ը չի ուզում իրա բարձրաստիճան հաճախորդների պատիվն ու գործարար համբավը փրկե՞լ: Թէ չէ Սուքիասյանի մասով մինչ էս նամակն էլ ամեն ինչ պարզ էր...
barev
ara es txeqnelen arden yupka hagel u sksel banbasel amota ara txamaredeq dzer derum mnaceq aranc imanalu banbasumeq dzer bakerum chka bisetka ijeq banbaseq inchqan kuzeq
zimzimov
Ertum kutim.
PEPO
Dip xapum in, Dip xapvum in.
Chris
Isk ur korav Suren Khachatryani 7 millardi het kapvats hodvats@ hetqi sitits????
Հայ
ՌԱՖԱՅԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ Դուն խելօք հաշուով վաճառական ես, Միւլք, փող ու ապրանք, կ՛ասեն շատ ունես, Բայց թէ փողէդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վրան: Քաջ ես, լըսել ենք, ինքդ մեծաւոր, Անուն յաղթողի ունիս փառաւոր, Բայց թէ թըրէդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վրան: Ի վերուստ քանքար քեզի տուած է, Հեղինակ անունդ աշխարհ փըռուած է, Բայց թէ գըրչէդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վրան: Հեռատես մըտքով դուն զարդարեցիր, Հըզօր իշխանի սիրելի դարձար, Բայց թէ մըտքէդ շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վրան: Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր, Շատ կը յօրինես թանկագին բաներ, Բայց թէ ձեռքէդ Շահ չունի Հայաստան, Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վրան: Մեծ ուսում առիր, եղար գիտնական, Գովքովդ լըցուած է մարդոց բերան, Թէ ուսումէդ շահ չունի Հայաստան, Թքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան: Կու տամ քեզ պատիւ, կ՛ունենաս դու յարգ Ու կը դնեմ քեզ ազնիւ մարդոց կարգ, Երբ օրօրանէդ մինչ ի գերեզման, Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան:
sergik
ոնց թե վարչապետը կապ չունի....ամեն ինչ սկսվեց նրանից ,որ մի օր վարչապետն իր մոտ կանչեց Հայրապետյանին....այ սենցա մեր վարչապետի բռնած բոլոր գործերը....էտ մարդը ծակ կարասի մեջ ջուր է լցնում ջուր է լցնում ու չի էլ ,,ֆայմել,, , որ կարասը ծակ է.....
sergik
et depqum baroyakan normi hamacajn vnasner@ kiseiq bolor masnakicnerov inchi miajn Hayrapetyane korcrec ir biznese.....
Aline
Armenians all over the world should stop attending Armenian church services until that devil Kjoyan is fired. At least, we can do this outside of Armenia. Who are we afraid off? There should be grassroots effort, and I am too old to organize that. We have to show these bloodsuckers that we can punish them outside of Armenia. Let's do something, we need to change the Armenian church, as it relies on us to get the money. Let,'s stop donations until they get to their senses. We are the power, they should be our servants. At this age of mass email, we should be able to slap people that deserve to be slapped.
H.Hakobyan
Du voxormelies...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
«Սուրբ» երրորդությունը ոտ ու ձեռ է ընկել: Ինչ «պատահական անակնկալ». իրար հետևից 3-ն էլ մերժում են: Բայց «չգիտես ինչու» դավթարում հենց ԻՐԵՆՑ անուններն են գրված: Այ մարդ, Աֆրիկայում քո դատական գործերը Ի՞ՆՉ կապ ունի այն ՓԱՍՏԻ հետ,որ Կիպրոսից փողերը փոխանցել են Հայաստանյան հենց ՔՈ հաշվին:....................................ՀԳ.(3) - Այսպես կոչված «Հայ քրիստոնյա» չկա. կան քրիստոնյա և ոչ-քրիստոնյա Հայեր:
Մեկը
Կուզեի հասկանալ թ.2 մեկնաբանությունը գրողը հայ քրիստոնյա է, հայ քրիստինյա է, թե ինչ է: Ամեն դեպքում գրվածից հասկացվում է, որ հայ էլ չէ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter