HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Գազի գնի թանկացումը հնարավոր է կանխել օրենսդրական ճանապարհով. Կարեն Վարդանյան

«Միջոցառման անորոշ կարգավիճակը` մեկ աշխատանքային քննարկում, մեկ հանրային լսում, մեկ պարզ չէ, թե ինչը հնարավորություն է ընձեռում դա կազմակերպողին,  ըստ իր ցանկության, ըստ չակերտավոր նպատակահարմարության` մատուցել ամեն ինչ իրեն անհրաժեշտ սոուսով և, եթե հարկ լինի, ասել, որ հանրային քննարկում եղել է, եթե ոչ` ասել, որ, գիտեք, դա միայն աշխատանքային քննարկում էր»,- ասուլիսի ժամանակ այսպիսի գնահատական տվեց քաղաքացիական ակտիվիստ Կարեն Վարդանյանը գազի գնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ կազմակերպած քննարկմանը:

Հիշեցնենք, որ այդ քննարկումն այդպես էլ չկայացավ, իսկ ակտվիստների որակմամբ` տապալվեց. քննարկմանը հրավիրված քաղաքացիական ակտիվիստները դժգոհել էին, որ տրամադրված սենյակը չափազանց փոքր էր, չկային բարձրախոսներ, և նման պայմաններում հնարավոր չէր աշխատել:

Կարեն Վարդանյանը հայտնեց, որ այսօր իրենք` «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները,  կառավարության աշխատակազմի ղեկավարի անունով հանձնելու են դիմում, որով պահանջելու են գազի գնի շուրջ քննարկման համար տրամադրել կառավարության նիստերի դահլիճը, որի տարողունակությունը բոլորին է հայտնի, և որտեղ բոլոր նրանք, ովքեր դիրքորոշումներ ունեն հայտնելու հանրային կարևորության այս հարցի շուրջ, կարողանան ներկա գտնվել:

Ըստ ակտիվիստի, հանգամանքների բերումով կամ նախորդ կառավարությունների որդեգրած դիրքորոշումների մեղքով ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալ հնարավոր է օրենսդրական ճանապարհով. ընդամենը պետք է որոշակի փոփոխություններ կատարել «էներգետիկայի մասին» և «Օտարերկյա ներդրումների մասին» օրենքներում, դիվերսիֆիկացնել որոշակի առումով դաշտը, և, ըստ այդմ, այլընրանքային լուծումների հնարավորություն ստանալ, իսկ քանի դեռ դա չի արվել, շարունակելու ենք դոփել տեղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter