HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Սոցիալական երկրում մարդը չի կարող գազի համար ավելի շատ վճարել, քան թոշակ է ստանում». Վարդան Հակոբյան

«Այն օրվանից, երբ կառավարության կողմից ի վերջո բարձրաձայնվեց գազի գնի թանկացման մասին, կառավարության տարբեր կալիբրի չինովնիկներ սկսեցին հանդես գալ որպես «Հայռուսգազարտ» ընկերության շահերի պաշտպան: Մենք այդպես էլ չտեսանք կառավարության կողմից գոնե մեկ հոգու, ով կասկածի տակ կդներ գազի գների թանկացման չափի տրամաբանությունը, պատճառները»,- ասուլիսի ժամանակ ասաց երաժիշտ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ իր հերթին սպասարկում է կառավարության շահերը, ինչի ապացույցը երեկվա կազմակերպված քննարկումն էր գազի գնի բարձրացման շուրջ, որի ընթացքում ցանկանում էին շատ արագ լուծում տալ այս հարցին, այն դեպքում, երբ դրա համար հատկացվել էր 90 օր:

«Հայաստանը սոցիալական երկիր է, իսկ սոցիալական երկրում մարդը չի կարող գազի համար ավելի շատ վճարել, քան թոշակ է ստանում»,- ասաց Վարդան Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter