HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Փերի-Մերիի և Չարչարիկի արկածները». հայկական նոր մանկական տեսաֆիլմ

«Այսօր երեխաները բակային խաղերից հետ են սովորել, շատ անգամ ծնողները նույնպես ժամանակ չունեն նրանց հետ զբաղվելու: Մեր պերսոնաժները փոքրիկ կոնֆլիկտների միջոցով փորձում են որոշակի խնդիրներին հանգուցալուծում տալ, որի ընթացքում երեխան ավելի պարզ ու ընկալելի է հասկանում, թե որն էր այդտեղ ճիշտը, որովհետև, երբ խնդիրը վիզուալ է լինում, երեխան ձգտում է հաջորդ անգամ նույն սխալը չանել»,- ասուլիսի ժամանակ ասաց Գևորգ Աղաբաբյանը, ում ղեկավարած «Էքս փրոդաքշն» կազմակերպությունը 1 տարվա ստեղծագործական աշխատանքի արդյունքում ստեղծել է «Փերի-Մերիի և Չարչարիկի արկածները» տեսաֆիլմը:

Խոսելով տեսաֆիլմի մրցունակության մասին՝ Գևորգ Աղաբաբյանը նշեց, որ իրենք փորձել են ստեղծել կերպարներ, որոնք մրցունակ կլինեն արտասահմանյան այլ մանկական նախագծերի հետ, սակայն նպատակ չեն ունեցել տիպիկ հայկական շեշտադրությամբ ֆիլմ ստեղծել, այդ պատճառով Փերի-Մերին և Չարչարիկը առանձին դեպքերում կարող են հիշեցնել որոշ հայտնի կերպարների:

Տեսաֆիլմը ցուցադրվել է երևանյան դպրոցներից մեկում և, ըստ Աղաբաբյանի, այն դիտելիս երեխաները ոչ միայն զվարճալի արկածներով էին ուրախանում, այլև փորձում էին հասկանալ, թե որն էր այդտեղ ճիշտը, որը սխալը. սեփական հետևություններն էին անում:

Կերպարների ստեղծման հարցում օգնել են մանկական հոգեբանները և դաստիարակները: Ըստ բանախոսի՝ Չարչարիկ անունով կերպարն իրականում չար չէ, պարզապես չարաճճի է, երեխային ոչ մի բացասական ինֆորմացիա չի հաղորդում: Ֆիլմը դաստիարակչական բնույթի է: Տևողությունը մոտ 2 ժամ է, տեսաերիզում 10 սերիա է: Իսկ ընդհանուր առմամբ նկարահանվել է 40 սերիա:

Տեսարիզը նախատեսվում է վաճառել 2000 դրամով. տուփի վրա կա երկու կտրոն` մեկն անվճար մանկական ֆոտոսեսիայի հնարավորությամբ, մյուսը «Orange Elephant»-ի մեկ անվճար դասաժամի համար:

Տեսաֆիլմը ցուցադրվելու է մանկատներում, որոնցից յուրաքանչյուրում նախագծի հեղինակները հոգեբանների և դաստիարակների հետ միասին մեկ շաբաթ մնալու եւ աշխատելու են երեխեաների հետ: Այդ ընթացքում նրանք կփորձեն հասկանալ նաև, թե տվյալ մանկատունն ինչի կարիք ունի, քանի որ տեսաերիզի վաճառքից ստացված գումարը նախատեսվում է փոխանցել մանկատներին, սակայն ոչ դրամական տեսքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter