HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ են «Արմավիա»-ի տոմսերը թանկ

«Արմավիա» ընկերությունը սկսել է գնել բոլոր վարձակալած օդանավերը, ինչի հետևանքով ավելացել է ընկերության  վարկային պորտֆելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործարար Միխայիլ Բաղդասարովն ասաց, որ դրանից ընկերության տնտեսական վիճակը չպետք է վատանա, այլ պետք է լավանա: «Մենք կարծում ենք, որ ավելի լավ է վարկերը վճարենք, քան օդանավերի վարձակալությունը, որովհետև, վարձակալության համար վճարելով, օդանավը քեզ չի վերադառնում»,- ասաց գործարարը:

Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ թռիչքների պահանջարկը աշխարհում նվազել է, հատկապես Թունիս, Եգիպտոս և այլ երկրներ, ինչի հետևանքով ավելի շատ օդանավ կա, քան անհրաժեշտ է մարդկանց փոխադրման համար,  այդ պատճառով էլ օդանավի գները նվազել են, բայց օդանավի վարձակալության գները փոփոխության չեն ենթարկվել: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք կան սնանկանալու վտանգներ, պատասխանեց, որ չկան, բայց ԶԼՄ տարբեր միջոցներ փորձում են վարկաբեկել ընկերությանը` նմանատիպ լուրեր տարածելով:

Ինչու են ամռան ամիսներին տոմսերը թանկ, մասնավորապես, ինչու է Երևան Բեյրութ-Երևան տոմսը 450 դոլարից դարձել է  650 դոլար հարցին` Մ. Բաղդասարովը պատասխանում է, որ սկզբում վաճառվում են ամենաէժան տոմսերը, հետո` քիչ ավելի թանկերը, իսկ վերջում, հատկապես ամռան ամիսներին, մնում են ամենաթանկ տոմսերը:

Քանի որ ձմռանը քիչ են տոմս գնում, այդ ժամանակ դեռ լինում են էժան ու միջին թանկության տոմսեր, իսկ ամռանը` հուլիս-օգոստոսին, մնում է քիչ ու թանկ` 300, 500, 600 դոլար և ավելի:

«Հաճախ ստացվում է, որ մեր մոտ ավելի թանկ է, քան «Սիբիր»-ում կամ այլ ընկերություններում, դա ոչ թե այն պատճառով է, որ մենք ենք թանկ վաճառում, այլ էժան տոմսերը արագ են ավարտվում, իսկ նրանց մոտ` ոչ, գնում են նրանցը, հետո երբ ավարտվում է, մեր թանկ տոմսերն են գնում»,- բացատրում է Մ. Բաղդասարյանը:

Գործարարը մանրամասնում է, որ 25 տոմս վաճառվում է էժան, 30-ը` միջին գնով, 40-ը` ավելի թանկ, իսկ վերջին մնացած տոմսերը ամենաթանկերն են: Զեղչեր լինում են ձմռանը, երբ պահանջարկն ավելի քիչ է:

Մ. Բաղդասարովն ասում է, որ ընկերությունում նորություններ էլ կան. չվերթ է բացվել դեպի Լիոն, լրացուցիչ 2 չվերթ է բացվում Մոսկվա` «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններ: Չվերթներ սպասվում են նաև Մադրիդ, Բարսելոնա, Մարսել ևՎենեցիա: 

Մեկնաբանություններ (3)

VERGINE
HARGELI HETK XMBAGRUTYUN MYUS ANGAM VOR HARTSAZRUYTS UNENAK BAGHDASAROVI HED KAM VOREVE AYL OTAIN INGERUTYAN HED XNTRUM EM NAYEV IM HARTSS KNNARKEK> INCHU UGHIGH GIDS CHKA LOS ANGELES YEREVAN CHE VOR AYSDEGHITS SHAD MARTIK GALIS EN HAYASDAN YEV MIAYN IRENTS TRICHKNEROV HARSDASNUM EN AEROFLOTIN< INCHU CHUNENAK MER MER UGHIGH GIDSE YEVROPAKAN VOREVE YERGRUM VOR AVELI EJAN LINI YEV AVELI SHAD YEKOGHNER KLINEN< JISHD E HERU E GONE DOMSERE EJAN LINEN KAROTOV SBASUM ENK YERB BIDI EJANANA VOR KAROGHANANK GAL HAYASDAN GONE TEKUZ LEBONANOV KAM YEVROBAKAN VOREVE YERGROV EJAN LINI VOR KAROD CH MNANK MER YERKRITS
Karen
Armavian azgain aviapoxadrox e, ev shat cankali e gnel nra tomsery, inch verabervum e tank linelun, da Zvartnots odanavakaiani bardzr turkern en npastum dran
Varaz Syuni (Amsterdam)
«Արմավիա»-um 20 kg. karox es dzri poxadrel. Amen avel kg-i hamar piti vchares (4 euro- lsel em). Der SA el plus tomsin.... PlUS Hayasatni mutki VISAN - 4 shabati hamar 30 EURO......Dra hamar mardik arden SKSUM en pntrel URISH ընկերություն: Praga-ov Yerevan, yel ayln...................UXAKI yes ays angam el «Արմավիա»-i toms gnatsi inch vor tex nayev PATRIOTISMITS yelnelov. Bayts ETE «Արմավիա»-i tomsery mnan AYSKAN TANK, apa hnaravor CHI lini apagayum el ayspisi tomser gnel.......................Chisht e- TOMSI MEJ ka nayev AIROPORTI tax-turk ( IM TOMSI mej 111 EURO Amsterdami Airopori tax er)..........Bayts, yndhanrapes, «Արմավիա»-n tomsery ARHESTAKANOREN TANK e pahum, vorovhetev mtatsun en yerevi te HAYERy sents-nents el «Արմավիա»-ov ktrnen. SXALVUM EK-hargeli «Արմավիա».

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter