HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մանրամասներ Գորիսում տեղի ունեցած միջադեպից

Երեկվանից Գորիս քաղաքում իրավիճակը շարունակում է մնալ լարված. բնակիչները սարսափած են հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից եւ չեն համարձակվում բարձրաձայն խոսել դեպքի մասին: Քաղաքում անվստահության մթնոլորտ է, իսկ կատարվածի վերաբերյալ պատմությունները շատ կցկտուր ու հակասական են: Սակայն երեկ երեկոյան, երբ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են զինվորական դատախազությանը` գործի նախաքննությունն իրականացնելու նպատակով, կարծես որոշակի հստակություն է մտցվել դեպքերի ու իրադարձությունների մեջ:

Երեկ լրատվամիջոցները տարածեցին մի հաղորդագրություն, ըստ որի՝ Սյունիքի մարզպետի տան բակում տեղադրված տեսախցիկները նկարահանել են միջադեպը, եւ ոստիկանները ձայնագրությունն առգրավել են: Որոշ տեղեկությունների համաձայն` առգրավված տեսաժապավենները նախապես հանվել էին, որի պատճառով սկզբում հնարավոր չի եղել պարզել միջադեպի մասին իրականությունը: Սակայն ավելի ուշ Գորիս ժամանած ՀՀ զինդատախազը տեսախցիկներից առգրավել է հիշողության քարտերը, որի շնորհիվ պարզ է դարձել, որ Արտակ Բուդաղյանին տեղ հասնելուն պես կրակել է մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը: Վերջինս երեկ ձերբակալվել է:

Երեկ մամուլն ու սոցիալական ցանցերը լի էին դեպքի վերաբերյալ հակասական լուրերով, թե որն է մյուսին հաջորդել՝ փորձելով լույս սփռել իրադարձության մանրամասների վրա: Ավելի ուշ իրազեկ անձանց հայտնի է դարձել, որ ցերեկվա ճաշկերույթի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունից որոշ ժամանակ անց Ավետիք Բուդաղյանը գնացել է Սյունիքի մարզպետի (Լիսկայի) տուն, իսկ մինչ այդ զանգահարել է եղբորը` Արտակ Բուդաղյանին: Վերջինս երբ տեղ է հասել, եղբորը գտել է մարզպետի առանձնատան բակում սպանված, նույն ժամանակամիջոցում նա հրազենային կրակոցներ է ստացել թիկունքից:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:40-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանին վիրահատել են Գորիսի հիվանդանոցում, ապա տեղափոխել Երեւան՝ զինվորական հոսպիտալ: Հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահը` Նիկոլայ Աբրահամյանը, ով գտնվում է հիվանդանոցում:

Մեկնաբանություններ (16)

ashot
mer joxovurdi drutyun@ ev ardaradatutyun@ 4i poxvelu qani der mek@ banume tas hoqi vayelum.harmarveq ev hachuyq staceq mer verj@ ekela
Վ. Առաքելյան
Դիտեք՝ http://www.youtube.com/watch?v=cx1GLSFPOYo&feature=player_embedded
sergik
լիսկան արդեն վաղուց ստացել է իր պատիժը, 19 տարեկան ու արդեն մարդասպան որդի ունենալը ահավոր պատիժ է ծնողի համար, մարդ երեխա է ունենում ու հույս փայփայում որ մի օր հպարտանալու է նրա ձեռքբերումներով....
Gagik
Էդ համբալից հազիվ իրա նման ամբարոյականի զավակ...
hasmik
lickajin petq e zerbakalel vorpes kazmakerpich
hoso
sa hayastane aystex mexavorner@ 4en patjvum aystex mexavornerin medalen handznum dzuk@ glxica hotum
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես հիմա ձեզ հստակ ներկայացնեմ, թե ինչ է կատարվում Սյունիքում (և Հայաստանում/Արցախում):Ահա ձեզ ճշմարտությունը. ՀՀԿ-ն ՆՈՒՅՆ 1930-ական թթ-ի (նեո)բոլշևիկյան շարժումն է,որի հիմնական նպատակն է հասնել ՀԱՅԱԹԱՓՈՒԹՅԱՆ ու ՄԻԱ-կուսակցություն հաստատելով ստեղծել քաղաքական-տնտեսական միաձուլված էլիտա ու ՄԻՇՏ մնալ իշխանության: Սրա համար իրենք ԱՄԵՆ ԳՆՈՎ փորձել/փերձելու են ՎԵՐԱՑՆԵԼ ցանկացած արդար,անկախ,կարող ՀԱՅԻ. լինի սա քաղաքական-տնտեսական մեթոդներով,կամ պարզապես ֆիզիկապես սպանելով,ինչպես այս Բուդաղյան եղբայրների դեպքում էր: Ուստի կամ ՀՀԿ-ն է ոչնչացնելու Հային,կամ Հայը պիտի ոչնչացնի ՀՀԿ-ին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
1722-1728 թթ-ի Դավիթ-Բեկյան ազատամարտի ժամանակ մոտեցող թուրքական զորքերի վրա գիշերը վերևից մեծ քարեր էին գլորում ու խուճապ ստեղծում: Կար նաև Սյունյաց «Գիշերային Ստվերներ» հատուկ խումբ,որը (հատկապես գիշերը) հարձակվում ու սպանում էր հակառակորդի հրամանատարներին:......................................... ՀԳ. Արտակ Բուդաղյանին իրոք ցանկանում եմ լրիվ ու շուտափույթ ապաքինում. Հայ աստածները իրեն պահապան:
Aram_US
Շատ ճիշտ եք նկատում Վարազ Սյունի(Ամստերդամ),ողղակի թույլ տվեք մի փոքրիկ վերուծութուն : 2003 թվականին , երբ վերընտրվեց Ռ. Քոչարյանը , Հայաստանում սկսվեց արտագաղթի մի նոր էտապ:Մարդիկ սկսեցին զզված ու հուսահատված լքել հայրենիքը:Այս վերջին տասը տարիների ընթացքում արտագաղթի տեմպեըը աճել են ըստ երկրաչափական պրոգրեսիաին համաչափ:Ս. Սարգսյանի վարած ներքին քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում նախորդից: Այստեղից հետևութուն,-սա հատուկ մշակված դավդրություն է ընդեմ Հայաստանի Հարապետության և նրա քաղաքացինեի դեմ:Քոչարյյան-Սարգսյաան կլանը,հենվելով մականունավոր մարդասպան,ավազակային տարրերի վրա, արել է և անում է ամեն ինչ,որպեսզի Հայաստանի Հանրապետություւնը մնա միայն պատմության էջերոմ:Ցավալի է,բայց հակաոակ կարծիք չկա...
Հայ-վայ
Լիսկան ու նրա շակալները այդպես են լիցքաթափվում, դա նրանց բնույթն է, իսկ մենք՝ մեղք ու կրակ քաղաքացիներս իրավունք չունենք, անգամ նրանց թանին ,,թթու,, ասել։ Հակառակ դեպքու՝ ավարտն այդպիսին կլինի, ոստիկանապետն էլ լիքը-լիքը բերանով կասի.,,Սուրեն Խաչատրյանը կրիմինալ չէ, մարդիկ չափազանցացնում են''։ Ասա, սկի դու չես համարձակվում մի հակառակ բան ասել, մաշկազերկ գյուղացին կամ Գեղիի հանքում կուչ եկածն ինչ ,,իրավունք,, ունի ասելու, որ մի բան էլ չափազանցացնի...Դուք քիչ եք, Ձեր հանցագործ որդիներն էլ կապում եք խեղճ ժողովրդի վզին, Ձեր սուտն ու քծնանքն առաջինը Ձեր տունն ու օջախն է քանդում։ Ժողովուրդն ասում է, Աստված մատ չունի, որ այդ պահին քցի ու աչքդ անի, բայց մի օր կչոքացնի
hasmik
asum en lickan e krakel, txen vercrel e ir vra, vor hery azati, lickan txu hamar gji tuxt e uzum hani
Գուգուշ
Այ ժողովուրդ ջան պահեք ձեր ներվերը, իբր չգիտեք ինչ է լինելու այս գործի վերջը` Խաչատրյան Սուրիկը կշարունակի բռբնաբարել այս ժողովրդին և կապ չունի ինչ կարգավիճակում կլինի ` մարզպետ թէ մի ուրիշ պաշտոն կտան, `օրինակ Գագիկ Բեգլարյանի նման կտան նախարարի պաշտոն, շատ կսազեր նրան տային մշակույթի նախարարի. կամ ինչու ոչ ներքին գործերի նածարարի պաշտոնը, կամ էլ գլխավոր դատախազ կարգեին: Հա չմոռանամ ասել որ անպայման կպարգեվատրեն արիության համար մեդալով; Դե Խաչատրյանի որդուն էլ կազատեն կալանքից ու կհանեն տուժող : Ինչ է չգիտեք ինչ երկրում ենք ապրում:?????????
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դեպքի այսպես կոչված «տան մոտ/կողքին կատարված լինելը» լրիվ անտրամաբանական անհեթեթություն -ԹԱՏՐՈՆ է: Սառը մտածեք. օրվա 1-ին մասում,կերուխումի սեղանի շուրջ՝ ԼՂՀ-ի նախագահի միջնորդությամբ , կողմերը ՀԱՇՏՈՒԹՅԱՆ փորձ են ՍԿՍԵԼ. ի՞նչու պիտի Բուդաղյան եղբայրները ժամեր հետո «տան կողքին» անիմաստ կրակեին. ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ.անտրամաբանական է: Թող տեսախցիկների նկարածը ՀՐԱՊԱՐԱԿԵՆ հանրությանը: Ամենայն հավանականությամբ, լիսկան ԾՈՒՂԱԿ է սարքել իր ՏԱՆ ՄԵՋ,որ եղբայրներից մեկընդմիշտ ազատվի,որովհետև եղբայրները Գորիսում անկուսակցական,ԿԱՐՈՂ ու ԱՆԿԱԽ էին ու խանգարում էին լիսկայի «նժդեհական» պլաններին: Սա այս «ոչ հանցագործ» լիսկայի ձեռագրին շատ նման է: Նա անցյալում էլ ՆՈՒՅՆ կերպ է «գործեր դասավորել»:
Վարազ Լոռի (Ալավերդի)
Երբ Ձեզ բռնաբարում են և Դուք ոչինչ անել չեք կարող, թուլացեք և հաճույք ստացեք
самвел
մարդու տուն մտնեն ու զենք բարձրացնեն, չի կարելի ներել, եթե Բուդաղյաններին ներեն, ուրեմն իմացեք, Ձրե ընտանիքններն էլ կարժանանան այդ , բախտին.....
AAA
13-in e verabervum, 20 tari e liskan ojaxner e qandum u ays depq@ hertakan e, qo asacov vor datenq, verjum Hitlern el er ir tan@ nstac, yerb sovet@ hasel er tan dem@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter