HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հրապարակի վերակառուցման մրցույթի հարցը չի քննարկվել հանձնաժողովում. ճարտարապետ

«Այն ծրագիրը, որը ներկայացվել է Հանրապետության հրապարակի մրցույթի համար, անիմաստ է. որևէ հասունացած, արդիական խմդիր չի լուծում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետների միության անդամ, քաղաքաշինական խորհրդի անդամ Սաշուր Քալաշյանը:

Միակ պատրվակը, ըստ ճարտարապետի, այն է, որ Հանրապետության հրապարակի ստորգետնյա մասում, ինչպես որ իր երեկվա ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, պետք է կառուցեն ավտոկայանատեղի: Սաշուր Քալաշյանը շտապեց հերքել Նարեկ Սարգսյանի արած այն հայտարարությունը, համաձայն որի՝ այս ծրագիրը տասնյակ անգամներ քննարկվել է:

Ըստ բանախոսի, հրապարակի մասին ընդամենը երկու անգամ է խոսվել 15 հոգուց բաղկացած ճարտարապետական հանձնաժողովում: Հարցի շոշափման ժամանակ ճարտարապետների կողմից միշտ նույն հարցադրումն է եղել՝ ո՞րն է մրցույթի նպատակը, ինչին ի պատասխան Նարեկ Սարգսյանն մշտապես ասել է, որ ծրագիրը դեռ պատրաստ չէ և դրա մասին իրենք հետո դեռ կզեկուցեն:

Առաջին անգամ հրապարակի վերակառուցման հարցը, ըստ Սաշուր Քալաշյանի, օրակարգային էր դարձել հունվարի 18-ին, որի ընթցքում միայն բանավոր զրույց է տեղի ունեցել՝ առանց ձեռքի տակ որևէ նյութ ունենալու:

Շարունակելով իր միտքը, ճարտարապետն ասաց, որ մարտի վերջին հրապարակի հարցը պաշտոնապես նորից դարձավ օրակարգային, սակայն ոչ թե քննարկվեց, այլ ուղղակի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանձնաժողովի անդամներին բաժանեց  մրցույթի հրապարակման պատրաստի տեքստը և ասեց, որ քննարկում չի լինելու՝ տարեք տուն, ծանոթացեք և եթե դիտողություններ ունենաք, կասեք: Այդքանով քննարկումն ամփոփվել է:

«Դա Նարեկի կեցվածքն է, որովհետև նախաձեռնողն ինքն է»,- ասաց Սաշուր Քալաշյանը և հավելեց, որ ինքն իր դիտողություններն արել է:

«Այս ամենից հետո քար լռություն, և եղավ այն, ինչ եղավ՝ բոլորիս համար հանպատրաստից հայտարարվեց մրցույթ, որի նոր տեքստը ես արդեն իներնետում եմ ընթերցել, որը գործնականում ոչ մի փոփոխություն չի կրել: Եվ հիմա Նարեկ Սարգսյանը հայտարարում է, որ մրցույթը 10 անգամ քննարկվել է հանձնաժողովում, որևէ առարկություն չի եղել՝ բացի մեկ դիտողությունից, որը կարելի էր և անտեսել»,- ասաց Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետի խոսքերով՝ դա առաջացրել է իր և հանձնաժողովի անդամների մեծ մասի բողոքը:

Սաշուր Քալաշյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հասարակական ճնշումից բացի պայքարի ուրիշ օրինական ձև այս պահին չգիտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter