HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Արտակ Ալեքսանյանին

Երկիր հնամյա, Երկիր հայրենի,
Ոչ մի աստղ պայծառ եւ ոչ մի լուսին
Քո հավերժական հմայքը չունեն
Լեռներից այն կողմ, ամպերից անդին 

Արտակ ջա՞ն:

Բարեւ:

Էդ ինչու՞ ես էդպես զարմացել ու զայրացել:

Վա՜յ քո տունը շինվի՝ բա մեր պետությունը նո՞ր է կորցնում ադեկվատության զգացումը: Չգիտեի՞ր՝ ինչ թշվառ վիճակում են գտնվում բազմաթիվ ազատամարտիկների կամ գիտնականների ու արվեստագետների ընտանիքներ: Սրանից էլ վառ անադեկվատության ապացու՞յց…

Բա դու չգիտե՞ս, որ տուրիզմն է էս երկրի ապագան: Թքած ունեն գիտության ու մնացածի վրա: Չգիտե՞ս, որ գիտության դոկտորին մի հավաքարարի չափ փող են տալիս ու արդյունք պահանջում: Բայց էդ պայմաններում արդյունք տալիս են, է՜ ախր: Տանում ես արդյունքն աչքները կոխում՝ ասում են «մալադեց», բայց փող չկա, ծախսելու ավելի հրատապ տեղեր կան: Հրատապն էլ տեսնում ենք՝ էլ հայեցակարգային նախագի՜ծ, էլ բորդյու՜ր, էլ բիոզուգարա՜ն, էլ փուչիկ ու ֆլամինգո (ֆլամինգոն էր պակասներս)… Ո՞ր մեկն ասեմ…

Բա չգիտեի՞ր, որ քաղաքի կենտրոնի բորդյուրները փոխելու եւ ճաքալցման աշխատանքների համար 3.3 միլիարդ դրամ են նախատեսել: Կենտրոնին ոչ հարիր բորդյուրներն էլ հո չեն ջարդելու՝ տանելու են քաղաքի ծայրամասեր: Կառուցողակա՞ն է: Կառուցողակա՛ն է… Դե ոչինչ, որ երկրի ծայրամասեր չեն տեղափոխում՝ ամեն դեպքում քաղաք տեղ ա: Համ էլ, օրինակ, սահմանամերձ Մովսեսում «նի դո բորդյուրա»՝ թուրքը մի կռնից, գելը մյուս կռնից, թարս աճող խյարի պրոբլեմն էլ էն մյուս կռնից… Ա՛յ, որ բորդյուրի փողից մի քիչ տայի՜ն… Բայց հետաքրքիրն այն է, որ էդ բորդյուրների թեմայով «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) նախաձեռնության բարձրացրած շուխուրին բարգավաճներից էլ անհանգիստ արձագանքներ եղան, թե՝ բա քաղաք տեղ ա՜, քաղաքի կենտրոն տեղ ա՜… Հետաքրքի՞ր չի: Լավ էլ հետաքրքիր ա…

Ասում ես՝ թող էդ նախագծի փողին մի քանի վերելակ սարքեն: Բա եղա՞վ: Ախր տուրիստի հեչ պետքը չի եսիմ որ շենքի վերելակը: Եթե շատ նեղն ընկնի՝ չաշխատող վերելակն ավելի հարմար կլինի: Բայց ելքը գտնվել է՝ բիոզուգարանները: 120 մլն դրամ են տվել 2 զուգարանի համար: Հետո մեկը փչացել է, հետո էլ ասում են՝ վայ թեմ սկի բիոզուգարան էլ չի: Հիմա պիտի էլի եսիմ ինչքան փող ծախսեն, արտասահմանից զուգարանագետ կանչեն, որ սարքի… Երիտասարդ գիտնականներին 100 մլն դրամ էին տվել՝ մատի փաթաթան էին սարքել: Տեսեք-տեսեք՝ գիտության համար ինչե՜ր ենք անում: Ու ի պատիվ Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի՝ էդ 100 մլն-ի բաշխումից լիքը մարդ է օգտվել: Հենց էնպես չեն բաժանել է՜… Ամեն բան՝ մրցութային կարգով … Ճիշտ կլիներ, որ որպես գումարի արդյունավետ ծախսման օրինակ՝ ԵԳԱԾ-ի արածի հիման վրա մի բրոշյուր սարքվեր ու կառավարության, քաղաքապետարանի, թաղապետարանների բոլոր կաբինետներում պարտադրվեր կարդալ:

Հրապարակի վերակառուցման հայեցակարգային մրցույթի անցկացման անհրաժեշտության պարզաբանումները չե՞ս կարդացել, Արտակ ջան: Չեղավ, չէ՞: Գրված է, չէ՞, որ «Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ…»: Նարեկ Սարգսյանն ախր էդ սիլուետների հետ ի՞նչ կապ ունի… Դրանց հայտնվելուն դիմագրավելը անհնարին բան էր, ախր: Երևի նավթադոլարներն են պատճառն ու Ադրբեջանի քարոզչամեքենան…

Կամ չգիտե՞ս, որ «հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են…»: Բա՜… Կամ որ «կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան»: Էս մեկը ես էլ չհասկացա՝ երեւի գրել են որպես ի գիտություն… Գիտություն գրեցի՝ հիշեցի: Էսօր կարդացի, որ գիտությանը եկող տարի 10 տոկոսով ավել են փող տալու: Ռազմավարական ծրագրերը կարդալիս բերկրանքից ու «տեսլականներից» քիչ է մնում մարդ մի քիչ երջանկության արցունք թափի, բայց էստեղ էլ են խաբում, Արտակ ջան: Ամեն տարի: Այստեղ էլ է լրիվ սազում քո տված որակումը՝ «ցինիկության գերադրական աստիճան»:

Արտակ ջան, քանի որ զայրանալով ու զարմանալով դժվար թե բանի հասնենք, ասում եմ՝ էդ մրցույթին մի առաջարկ էլ ես անեմ. կարող է եւ սրտներից լինի: Որ մի քանի բիոզուգարան բերեն դնեն հրապարակում, էդքանով չե՞նք պրծնի…

Հ.Գ. Արտակ ջան, սովետի վախտ դպրոցներում հասարակագիտություն առարկա էինք անցնում: Էդ առարկայի գրքից մի ֆրազի սկիզբն եմ հիշում միայն. ինչ որ օրինակ էր բերված, որտեղ գրված էր՝ «Բենդերը, այդ ժուլիկը…»: Ասածս ի՞նչ ա՝ ժուլիկների երկիր ենք դառնում…

Հ.Գ.2 Վարչապետով-բանով ընդունեցին, որ զուգարանների գործարքն անարդյունավետ է: Բա մեղավոր չկա՞… Բադասխան տվող չկա՞… 120 մլն-ը թիվ չի՞… Թիվ չի, էլի, իրենց համար… Բայց դե գոնե մեղավորի անունն իմանայինք, ասեինք՝ «քաքլանի մեկը»…

Քո հաղորդումները նայող՝
Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանություններ (10)

Artur
Stepan jan tox mi banel es asem eeee .Xosum u xosumes. Xexch Artak@ incha ani,vor xexchin naxatumes Enella mard cheee, ov giti erexaya pahum u stipvac xekavarneri masin lav lav banera asum vor mi erku kopek pox tan . Inch ani et mard@ iran poxen taliii inqnel ira gorcna anum, Artak@ chliner ira tex@ Artash@ kliner
Tamara
Լիովին համաձայն եմ Արթուրի հետ: Իսկ ինչ է, այն մարդիկ, ովքեր ուղիղ են խոսում, ինչ են փոխում կյանքում: Մեր գործն էլ միայն խոսելն է, ուրիշ ոչինչ.....
Մհեր
Բա Արտակ ջան. դու էլ այդքան նվիրվել ես իշխանություններին: Ամոթ........
Հայկ
Հալալա Ստեփան Գյոզալյան
կարին
խոսքի տեսանկյունից՝ հեգնանքը տեղն է, բայց ամրությունը քիչ է: Շնորհակալություն
Հայ աղջիկ
Միամիտ ժողովուրդ , հազար ասինք ուշադիր եղեք: Եթէ իշախանական լրագրողիկներն ու բլոգերիկներն են ինչ որ թեմա տարածում, ուրեմն դա ԿԱՆԽԱՄՏԱԾԱՎԱԾ Է: Շեղում են մարդկանց: Այնպես որ ավելի լավ կլիներ այս նամակը չգրեիք: Արդեն սրանով նպաստում եք իրենց բռնած գործի հաջող իրականացմանը: Գործիք մի դարձեք: /նամակը չեմ կարդացել,միայն վերնագիրը/:)) Յ.Գ. Արտակն իր կյանքից ձե՞ռ է քաշել Սերժի ինչ որ ծրագրի դեմ խոսի
Арто
Помните Табаки из маугли?
Հայկ
Անշուշտ Նարեկին լկարելի է քլնգել, համեմատած Լիսկայի և մյուսների Նարեկը «անտեր» տղա է: Իսկ մյուսների հարցում Արտակը կսպասի թե շեֆերը ինչ են ասում... Նարեկի հայտարարությունը ի՞նչ էր որ, մնացած այլանդակությունների ֆոնին: Այ կուզենայի կարդալ Արտակի համարձակ և անկաշկանդ խոսքը Վաարչապետօ, Կճոյանի օֆժորային մախինացիաների մասին, ինչից հետո Կճոյանը «Բենթլի»-ով է ման գալիս իսկ վարչապետն էլ միջնորդում է , որ Աշոտին կալանքից ազատեն: Կամ կուզեի կարդալ Լիսկայի, Մանվելի, Նեմեցի, Մհերի և մյուս առաջատար հանրապետականներ արկածների մասին: Արտակ ջան կխոսե՞ս...
ARUS
artaq jan mi caxvek eskan hesht
ARKAM
Hayk vonc xosa artak@ lezun era peran a payc bult@ shefi mot

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter