HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզպետը պետական կարիքների համար պայմանագրեր է կնքում եղբոր ընկերության հետ

Արագածոտնի մարզում ավանդույթ է դարձել պետական ծրագրերով իրականացվող խոշոր պայմանագրերը կնքել մոտիկ-բարեկամների հետ: ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը հատկապես խոշոր շինարարական աշխատանքների պայմանագրերը կնքում է եղբորը`  Նաիրի Սահակյանին պատկանող «Ես եւ Նա» ՍՊԸ-ի հետ: Մարզում բոլորը գիտեն, որ Նաիրի Սահակյանը մշտական տենդեր շահողներից է:

Օրինակ` Սարգիս Սահակյանը այս տարվա մարտի 4-ին «Ես եւ Նա»-ի հետ կնքել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր` Նոր Եդեսիա դպրոցի վերանորոգման աշխատանքների համար: Պայմանագրի գինը 49 մլն 500 հազար դրամ է, որից 9 մլն 900 հազար դրամը փոխանցվել է որպես կանխավճար:

Նույն օրը մարզպետը եղբոր հետ կնքել է մեկ այլ պայմանագիր` այս անգամ Թալինի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքների կատարման համար: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 115 մլն դրամ, որից 23 մլն դրամը փոխանցվել է որպես կանխավճար: 

Օրեր անց` մարտի 12-ին, նույն բնույթի աշխատանքների կատարման համար մարզպետը «Ես եւ Նա»-ի հետ Ագարակավան համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների համար է պայմանագիր կնքել` 18 մլն 500 հազար դրամ արժեքով, որից 3.7 մլն դրամը փոխանցվել է որպես կանխավճար:

Նույն օրը կնքած մեկ այլ պայմանագրով «Ես եւ Նա» ընկերությունը վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացնի Ուջանի դպրոցում: Այս պայմանագրի գինն էլ 38 մլն դրամ է, որից 7.6 մլնը փոխանցվել է որպես կանխավճար:

Վերը նշված պայմանագրերով աշխատանքի կատարման վերջնաժամկետ է սահմանվել այս տարվա հոկտեմբերի 25-ը:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշումներով կառավարության պահուստային ֆոնդից Արագածոտնի մարզպետարանին մարզում առաջնահերթ  լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2011թ. հրատապ ծրագրով հատկացվել է 1 մլրդ 334 մլն, իսկ 2012թ. հրատապ ծրագրով՝ 853 մլն 950 հազար դրամ:

Նշված գումարով իրականացվել են կրթական օբյեկտների հիմնանորոգման, բազմաբնակարան շենքերի տանիքների, մշակույթի տների, մանկապարտեզների, ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, խմելու ջրագծի ներքին ցանցի եւ կարգավորիչ ջրավազանի վերանորոգման, արտաքին էլեկտրամատակարարման գծի, մարզահրապարակի կառուցման եւ այլ ծրագրեր, որոնց իրականացման մրցույթներում հաղթել է նաեւ «Ես եւ Նա» ՍՊԸ-ն:

Մարզպետ Սարգիս Սահակյանից գրավոր խնդրել էինք տրամադրել ստույգ մրցույթներում հաղթած ընկերությունների եւ իրականացրած շինաշխատանքների մասին տեղեկություններ: Մարզպետը, խուսափելով հստակ պատասխաններից, բավարարվեց միայն ընդհանուր տեղեկություններ տալով, որտեղ չէր երեւում, օրինակ, թե իր եղբոր ընկերությունը որ համայնքներում ինչ մրցույթներ է հաղթել եւ որքան դրամի աշխատանքներ է իրականացրել:

Մարզպետը պահանջվող տեղեկությունը չտրամադրեց նաեւ մեր երկրորդ հարցումից հետո:

Պարզ է, որ մարզպետը նման տեղեկություն չտրամադրելու համար ունի «օբյեկտիվ» պատճառներ: Այն, որ «Ես եւ Նա» ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացնում է շինարարական նորմերի խախտումներով եւ ժամկետների ուշացումներով, եւս հայտնի է:

Մեկնաբանություններ (5)

thruth
no wonder that Aragatzotn Provincia (including in Ashtarak ) is relay poor government and one see there absolute no development and positive changes
Nona Karapetyan
բացահայտ հանցագործություն. պարտադիր չէ մարդ սպանել, որ կոչեն հանցագործ, ու այս ամենից հետո ինչ երեսով են դուրս գալու հասարակության մեջ, ամոթ է, ուղղակի խայտառակություն
Լուսինե Բաբայան
ankushti pes kereq kereq, tesnem dzer verj@ vonca linelu, xexch joxovurd u duq el kaseq marzpet uneq
Lusya
espisi xekavarneri shnorhiva , vor xexch joxovurd@ toxnum paxnuma es erkric, kereq hima poxer@, vor heto el mnalu eq menak irar uteq, chnayac etel anum eq eli
Լյուսվա
Էդ որ մարզպետը, նախարարն ու նախագահն այդպես չի գործում։ Իրենք իրենցով են անում բյուջեի գումարները, տեր են մեկը մյուսին։ Ժողովրդի պես անտիրական չեն, հո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter