HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակում կհիմնվի «Նոր Հալեպ» թաղամաս

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանում բնակվող սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի առաջարկով Աշտարակ քաղաքում հիմնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս։

ՀՀ սփյուռքի նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում հստակեցնել նշված թաղամասում բնակելի տուն ստանալու ցանկություն հայտնած սիրիահայ ընտանիքների բնակարանային պահանջարկը, հայկական սփյուռքի կառույցների և բարերարների հետ քննարկել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցապատմանը հնարավոր ֆինանսական աջակցության խնդիրը։

Համապատասխան հանձնարարություններ են ստացել նաև շահագրգիռ մյուս նախարարները և պատկան մարմինները։ Բնակարան ձեռք բերելու համար արդեն իսկ գրանցվել է շուրջ 600 ընտանիք, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի մինչև 50 տոկոսը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter