HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոտայքի մարզպետարանը 70 մլն դրամի պայմանագիր է կնքել բնապահպանության նախարարի ընկերության հետ

Կոտայքի մարզպետարանը` ի դեմս աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանի, այս տարվա ապրիլի 12-ին պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման գլխավոր պայմանագիր է կնքել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պատկանող «Նաիրիի ՃՇՇ» ընկերության հետ: 70 մլն 508 հազար դրամի շրջանակներում նախարարի ընկերությունը պետք է վերանորոգի Գետամեջի ներհամայնքային ճանապարհները եւ Եղվարդի Աբովյան փողոցը, որը շահագործման պետք է հանձնվի այս ամսվա 30-ին:

«Նաիրիի ՃՇՇ» ընկերությունն ունի երեք բաժնետեր, սակայն բաժնեմասի մոտ 99 տոկոսը Արամ Հարությունյանինն է:

Նշենք, որ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանագիրը կնքել է «Նաիրիի ՃՇՇ» ընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանը, ով բնապահպանության նախարարի եղբայրն է:

Քանի որ այս պայմանագիրը կնքվել է մրցույթից դուրս, այլ կերպ ասած` Կոտայքի մարզպետի եւ բնապահպանության նախարարի փոխադարձ համաձայնությամբ, փորձեցինք Կոտայքի մարզպետարանից տեղեկանալ, թե ինչ սկզբունքով են առաջնորդվել՝ նշված ճանապարհների շինաշխատանքների կատարման պայմանագիրը կնքելով «Նաիրիի ՃՇՇ» ընկերության հետ:

Մարզպետարանի լրատվության բաժնից տեղեկացրին, որ իրենք նախընտրում են այս հարցին պատասխանել գրավոր ընթացակարգով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված, 1-ին կետ

Հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային եւ մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ։

Նույն այդ օրենքով պաշտոնատար անձը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն շահերի բախման իրավիճակները:

Այս դեպքում չի բացառվում, որ Կոտայքի մարզպետարանը «Նաիրիի ՃՇՇ» ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ հաշվի առնելով հենց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գործոնը, ով նաեւ, ըստ ընտրողների ռեգիստրի, Եղվարդ քաղաքի բնակիչ է:

Լուսանկարը՝ բնապահպանության նախարարության, ձախից նախարար Արամ Հարությունյանն է

Մեկնաբանություններ (1)

Harry
Comment...“Conflict of interest.” Money making contracts between two civil servants in Armenia. All government project tenders should be open and transparent. Only private companies should submit the tenders and NOT companies owned and operated by civil servant.)naming minister of Environment and God knows with others.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter