HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի Նախագահ,

Հանրապետությունում ներքին և արտաքին քաղաքականության վիճակը ցույց է տալիս, որ հասել ենք մի այնպիսի սահմանագծի, որից այն կողմ սկսվում են հասարակական մեծ հուզումները՝ նպաստելով համընդհանուր քաոսի առաջացմանը և, միգուցե, անկախության կորստին:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում տիրող իրավիճակը հետևանք է ոչ թե արտաքին աշխարհի հետ անբարենպաստ հարաբերությունների կամ ծանր բնակլիմայական աղետների, այլ պետական կառավարման ողջ համակարգի խիստ ցածր բարոյական մակարդակի, որի հիմքը դրվել է դեռևս 20-րդ դարի 90-ական թվականներին և բուռն ծաղկում ապրել մեր օրերում:

Նորանկախ Հանրապետության ղեկավարները չկարողացան (կամ չուզեցին) հայ ժողովրդի՝ կռվի դաշտում տարած փառահեղ հաղթանակների լույսի ներքո տեսնել նոր բարեկեցիկ Հայաստան կառուցելու խնդիրների դժվարություններն ու բարդությունները:

Առաջնորդվելով իրենց անձնական փառասիրությամբ և շահախնդրական նպատակներով, հենվելով նաև հասարակության «մութ» ուժերի վրա` նրանք տարեցտարի նախանձելի համառությամբ ժողովրդի մոտ սպանեցին ապագայի նկատմամբ հույսի, հավատի և արդարության ոգին:

Վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում երկրում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որտեղ պետական իշխանությունը, ճնշող մեծամասնությամբ, ներկայացված է կիսաքրեական հեղինակություններով, կամակատարներով և իրենց անկիրթ ու անգրագետ ցեղակիցներով, որոնք համախմբվել են, մեծ հաշվով, միմյանցից չտարբերվող  կուսակցություններում: Այս կորպորատիվ հանրության միակ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունը պահելն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

Երկրում գրեթե չկա պետական իշխանություն, այլ առկա են միայն մեր կյանքի տարբեր ոլորտները կառավարող կլաններ: Իշխանության բոլոր ճյուղերը համախմբված են կորպորատիվ-կլանային շահերի պաշտպանության գաղափարով, և այս համակարգում տեղ չկա երկրի հասարակ բնակչի հասարակական, սոցիալական շահերի պաշտպանության համար: Հանրապետության կառավարությունը հաշվետու չէ հասարակության առջև և, որպես կանոն, կայացնում է հասարակական կարծիքին հակասող որոշումներ: Ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային հնչեղություն ստացած հանցագործություններից շատերը կատարվում են իշխանության ներկայացուցիչների կողմից: Կարող եմ նման բազմաթիվ օրինակներ թվարկել (տեղի ունեցած թեկուզ վերջին երեք ամիսների ընթացքում), սակայն, կարծում եմ, Դուք ավելի լավ եք տեղեկացված դրանց մասին:

Հայ ժողովրդի բարոյական և մշակութային արժեքները կրող մեր ինտելեկտուալ և արհեստավարժ հայրենակիցների ճնշող մեծամասնության՝ առաջին բռնի ու պարտադրված արտահոսքից հետո մեր հասարակությունը չի հասցնում վերականգնվել և ինքնամաքրվել ամենաթողության համընդհանուր ցոփության պայմաններում: «Հայ ժողովրդի դեմքերի» ապագա ծիլերը, ներկայիս իրավիճակի անհուսալիության պայմաններում, ստիպված են տարեցտարի արտագաղթել հեռավոր երկրներ՝ նպաստելով երկրի կառավարման համակարգում անգրագետ և ոչ արհեստավարժ ներկայացուցիչների հաստատմանն ու ամրապնդմանը:

Դատելով մամուլի արձագանքներից` Ձեզ հղվում են բազմաթիվ նամակներ ու դիմումներ՝ պետական իշխանության ճյուղերի աշխատանքի ոճի և մեթոդների փոփոխման խնդրանքով: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ կառավարման կլանային, կորպորատիվ գործող համակարգի հիմքերն անսասան են:

Երկրի հասարակական-քաղաքական «վերնախավի» ճնշող մեծամասնությունը չի գիտակցում, որ «հապաղելը հավասար է մահվան», և ընտրված ճանապարհի հետագա զարգացումը՝ իրենց շահախնդրական և կորպորատիվ շահերի բավարարման ուղղությամբ, անխուսափելիորեն կհանգեցնի երկրի ինքնիշխանության կորստին:

Եթե երկրի «վերնախավը» չգիտակցի, որ պետության հզորությունը պայմանավորված է իրենց գործունեության նկատմամբ վերահսկողության գործընթացում քաղաքացիական հասարակության լայն շերտերի ներգրավմամբ և հաշվի չառնի հանրային կարծիքը երկրի համար վճռորոշ հոգևոր-մշակութային և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում, ապա երկրում կծաղկի տեղական վոլյունտարիզմը՝ հասնելով հանցագործության, անօրինության, երկակի ստանդարտների կիրառման և այլ բացասական երևույթների, որոնք արատավորում են Հայկական պետականության միջազգային և ներքին վարկանիշը:

Հարգելի՛ պարոն Նախագահ, վաղուց ժամանակն է մեր երջանիկ ապագայի մասին խոսքերից անցնելու իրական գործողությունների՝ բոլոր կառույցներում շարունակաբար ամրապնդելով պետական դիսցիպլիններ: Երկիրը պետք է ղեկավարվի ՕՐԵՆՔԻ գերակայությամբ, այլ ոչ թե կլանային և կորպորատիվ շահերով:

Հարգանքով՝

ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

Մեկնաբանություններ (9)

Nelli
У нас есть одна потрясающая особенность, мы мастера махать кулаками после боя. Была ведь возможность в поствыборных процессах с помощью народа, разбуженного Раффи Ованнисяном исправить ситуацию в стране, изменить криминально-олигархическую систему в стране, восстановить справедливость. Так нет же, все сидели по домам и ждали, что кто-то вместо них будет бороться за справедливость. И сегодня пишем письма, обращения какие-то к человеку, занявшему пост президента, который лучше всех нас знает ситуацию в стрне, но в отличие от нас, она его вполне устраивает. В свое время Раффи никто не поддержал, никакие политичекие силы и общественные организации не объединились с ним, чтобы бороться против этой порочной системы. Нужна консолидация всех здоровых сил в стране, чтобы вылеить страну от этой раковой опухоли, которая разъедает страну изнутри. У нас и так достаточно внешних врагов. чтобы мы могли позволить себе роскошь терпеть внутреннего врага, особенно если этот враг-власть страны.
hayk
kartsum emvor hanrapetutyan naxagah@ derevs shans uni haj joxovrdi patmutyan mech mtnelu vorpes drakan kerpari. dra hamar shat ban petq che- arajin hertin petq e azatvel ir shrjapati mi qani taptpuknerits.isk te da inchpes anel inqn shat aveli lav giti qan menq karox enq xorhurd tal. dranic heto petq e ashxatanqner tarven socialakan ardarutyan verakangnman ev amrapndman uxxutyamb.
Արտակ
Ճշմարիտ է նկատված, սակայն այնպիսի մտքերի հետ, ինչպես ,,Նորանկախ Հանրապետության ղեկավարները չկարողացան (կամ չուզեցին) հայ ժողովրդի՝ կռվի դաշտում տարած փառահեղ հաղթանակների լույսի ներքո տեսնել նոր բարեկեցիկ Հայաստան կառուցելու խնդիրների դժվարություններն ու բարդությունները,, և այլն, համամիտ չեմ: Ինչու??? ասեմ: Դեռևս Արշակ Բ հայոց թագավորն էր ասում, որ եթե ուզում ես մեկին անիծել, ասա ,,փոքր ազգի թագավոր լինես,,: Այսպիսին ենք եղել, այսպիսին էլ լինելու ենք, քանզի փոքր ազգ ենք, բնականաբար մեծ ազգերի միջամտությունը մեր ներքին գործերին միշտ էլ լինելու է... Ինչու է հարգարժան Լևոն Ներսիսյանին թվում, թե իր այդքան գրածը նախագահը չի հասկանում... պարզապես եկեք ավելի ողջախոհ լինենք... Ռուսաստանը եղել և մոտակա ժամանակներում լիենու է Կովկասում գլխավոր դերակատարը, իսկ եթե բոլոր չարիքները գալիս են Ռուսաստանից, այդ դեպքում ինչ անի մի ,,խեղճ հայոց թագավորը,,
1 - ին:
Նամակն արդարացի ու մտահոգիչ է, սակայն մի քիչ ,,թույլ,, է, այն իմաստով, որ բովանդակալից վերլուծություն կամ գործուն որեւէ առաջարկ չի պարունակում: Ինչ վերաբերվում է ձեր հղումներին ու արդարացնող պատճառաբանություններին, հարգելի Արտակ, ապա որեւէ լուրջ հիմք ու տրամաբանություն տեսնելն այստեղ չափազանց դժվար է: Ինչ է, պիտի հավատանք որ ռուս տիրակալն է արգելում նեմեցին պատժել մարդասպանության համար, լֆիկին շուկա քանդելու համար, կամ նրանք են երեւի պարտադրում ծերուկ Գալուստի նման անօգուտ գաղափարախոս գիգանտներ պահել, ռաբիզ երաժիշտ ոստիկանապետ (նախկին), վաճառական - կրիմինալ պատագամավորներ ունենալ, կամ կեղտոտ թաթերն արդեն կենտրոնական հրապարակի նման հուշարձանին գցել? Զորն ասենք եւ զորը մոռանանք? Չէ ախպեր ջան: Շրջելով Չարենցին, թույլ տվեք ասել՝ ով Հայ ժողովուրդ քո դժբախտությունը քո մեջ եղած տականքների առատության մեջ փնտրիր, եւ մեղքն ուրիշի վրա մի ուղղիր:
ՀԱՅ
Արտակ--նշանակում է արագավազ, իրոք էլ արագ մեկնաբանել ես;Բայց պիտի նաև ասեիր---Հիմի գրել ես, որ ինչ անես;
Գեւորգ
,,խեղճ հայոց թագավորը,, - եթե նամուս, առողջ դատողություն ու պատասխանատվություն ունի, պիտի Ազգային Համաձայնության (փրկության) մի կոլեգալ մարմին ստեղծի՝ Հայաստան, Ղարաբաղ, Սփյուռք, 3 - հավասարազոր ներկայացուցիչների սկզբունքով եւ իշխանությունը լիովին հանձնի նրան:
Եթե
Եթե Հայաստանի մեծարգո պարոն նախագահները զորավիգ կանգնեին և կանգնեն օրենքին ապա մենք կդարնանք օրենքի երկիր շատ կարճ ժամանակամիջոցում:
Հայկազ Պետրոսեան
Պարոն Արտակ, Ռուսաստանը ինչ գործ ունի մեր երկրի ներքին հարցերի հետ: Յօդուածի հեղինակը խօսքը ուղղած է Հայաստանի ներքին խնդիրների շուրջ: Այսօր Հայաստանը կառաւարւում է մէկ կուսակցութեան միջոցով, այսինքն դիկտատորկան սիստեմով, որի գլուխն է նախագահը: Ուրեմն երկրի ներքին վարչական համակարգը ծառայեցնելու ժողովրդի ու երկրի բարօրութեան համար, ամբողջովին կախուած է մէկ հոգուց՝ նախագահից: Նախագահն եթէ ուզի երկիրն դէպի անկում չգնայ, պէտք է ժողովրդավարութիւն ստեղծի, այսինքն դուրս դնի ազգային ժողովից բոլոր օլիգարխներին և ազատ ընտրութիւններով ժողովրդի իրական ներկայացուցիչները դնի ազգային ժողովում որոնք կը կարողանան երկրի մէջ հիմնական ու ժողովրդավար տնտեսութիւն ստեղծել: Թող օլիգարխներն էլ անցնեն իրենց բիզնէսներին և ինչքան ուզում են փող դիզեն և իրենց օրինական հարկերը վճարեն: Այս կարող է անել նախագահը և միայն նախագահը, իհարկէ եթէ կամք ցուցաբերի: Օտար երկրները բոլորովին գործ չունեն այս ներքին հարցերի հետ: Դա կապւում է արտաքին քաղաքականութեան հետ թէ ինչպէս պէտք է համագործակցի Ռուսաստանի կամ այլ երկրների հետ:
Անահիտ
20082-ից Չեռնոբիլի 2-րդ կարգի հաշմանդամը դիմում է Ձեր վերոհիշյալ նաիւագահին,տեղեկացնում,որ Հովհանես Շահինյանը իւլել է իր 1974թ-ից օրդերով օրինական տիրապետողի բնակարանը;Զին հաշմանդամին անչափահաս որդու հետ շպրտել փողողոց և նրանց բնակարանը տիրապետել սեփական գույքի նման;Սերժ Սարգսյանը թքած ունի հասարակ մարդկանց վրա;ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՇԱՏ ԻՐ ԳԱՀՆ Է ՍԻՐՈՒՄ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter