HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջրին տոկ տալուց» մինչև թունավոր պոչանքներ. Դեբեդում ձկները նվազում են

Դավիթ Անթառանյանը, ով ձկնորսությամբ է զբաղվում դեռ մանկությունից, ասում է, որ Դեբեդում ձուկը միտումնավոր են վերացնում:

«Ես չեմ ճանաչում՝ ովքեր են ձուկը վերացնում, բայց միայն ես չեմ դժգոհում. գետի վերևից ներքև ձկնորսները բոլորը բողոքում են: Ասում են՝ Վրաստանից ձկնորսներ են գալիս, գետում տոկ են տալիս, դրա համար էլ ձուկը պակասում է»,- ասում է փորձառու ձկնորսը:

Ըստ նրա՝ վրացի ձկնորսները ձմռանն են «տոկ տալիս» գետի ջրերին, երբ ալավերդցի ձկնորսները չեն գնում ձկնորսության: Դավիթ Անթառանյանը համոզված է, որ Դեբեդի ձկներին մեծ վնաս են պատճառում նաև ամեն օր գետ թափվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները:

«Գիտեք ոնց, ամեն տարի, երբ գետը վարարում և բարձրանում է, ձուկն այդ ժամանակ գետի հոսանքին հակառակ է գալիս: Հիմա արտադրական թունավոր պոչանքները Ախթալայից ներքև վերացնում են ձկներին, այլևս հոսանքին հակառակ ձկների հոսք չի լինում»,- բացատրում է Դավիթը և ավելացնում, որ ամռան այս ամիսներին մարդիկ ընտանիքների հետ ուզում են հավաքվելի գետի ափին, հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել եւ ձուկ համտեսել: Բայց ձկան «քանակն էլ էն չի»:

«Եթե ուզում եք իմանալ, ամենահամեղ և պահանջարկ ունեցող ձուկը Դեբեդի ձուկն է: Ինչքան ուզում է Դեբեդը կեղտ թափվի, հոսող գետի ձուկը ամենահամեղն է»,- ասում է ձկնորսը եւ նշում, որ գետում դեռ կան բեղլու, կապոտ և կարմրախայտ ձկնատեսակներ:

Դավիթ Անթառանյանը Սերժիկ Կարգանյանը

«Իմ բռնած ձկներից և վաճառում եմ, և տանը ուտում ենք: Վաճառում եմ նաև Երևանում, որ մի ուրիշ բան էլ առնենք, ապրենք»,- նշում է Դավիթ Անթառանյանը եւ մանրամասնում, որ անծանոթ գնորդին 1 կգ ձուկը վաճառում է 3000, իսկ ալավերդցիներին՝ 1500-ից 2000 դրամով:

Հորդառատ անձևրներից վարարած Դեբեդում ձկնորսներին երեկ չէր հաջողվում ձուկ որսալ: «Պղտոր ջրում ձուկը դժվար է բռնվում: Պետք է սպասենք՝ գետը զուլալվի, որ ձուկը երևա: Կարող է մի 5 օր հետո նոր ձուկը երևա: Ձուկ բռնելու սեզոնը նոր է սկսվում,- շարունակում է Դավիթ Անթառանյանը,- առաջ օրը մինչև 3-4 կգ ձուկ էինք բռնում, իսկ հիմա մի կգ զոռով է բռնվում»:  

Ալավերդցի ձկնորս Սերժիկ Կարգանյանը նույնպես դժգոհում է ձկան սակավությունից ու իբրեւ դրա գլխավոր պատճառ մատնանշում Դեբեդ թափվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները, ինչպես նաեւ «տոկով ձուկ բռնելը»:

«Ես չգիտեմ՝ ովքեր են տոկ տալիս, բայց գիտեմ, որ տալիս են: Ես մի քանի անգամ տեսել եմ տոկ տալիս: Երբ գետին տոկ են տալիս, ձկների մեծ քանակ ջրի երես է թռչում, ապօրինի ձկնորսներն էլ ձեռքներին մեծ սավոկ ունեն, սավոկով հավաքում են ջրի երես ելած ձկներին»,- ասում է Սերժիկ Կարգանյանը:

Ձկնորսները գտնում են, որ «ջրին տոկ տվողների» նկատմամբ Ալավերդու ոստիկաններն անտարբերություն են դրսևորում: Իսկ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թափոնները Դեբեդ լցնելու համար նրանք չգիտեին, թե ում մեղադրեն: 

Մեկնաբանություններ (2)

Mtacoxalixanyan
Paremuzyann inch hodvac gruma,uzuma amen angam axtalayi anun@ tvac lini..Gone dzkan temayic xosaluc Axtalan u fabrikan m shoshapi.huysov em meknabanutyuns tex kgtni.te che qani angam grum em chen tpagrum,el inchi hamar en meknabanutyan tex@,ete cheq tpagrelu?te menak tpagrum eq ayn inch dzez e dzerntu?????
ingo
lav aanum vorschechtum a ,et Paremuzyan@clini ,duq korac eq ,et takanqnerin miayn inqn a bacahaytum ,petq a miayn hpartanal Larisayov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter