Հակառակորդը վերջին օրերին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Բացի վերոնշյալ խախտումներից, հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկվել է նաև դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:
Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել