HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետի ընկերությունը համայնքային կենտրոն է կառուցում

Այս օրերին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ընթանում են համայնքային կենտրոնի կառուցման շինաշխատանքներ: Կառուցողն էլ հենց համայնքապետի ընկերությունն է` «Շուշան եւ Շահնուր» ՍՊԸ-ն, որը 29 մլն 240 հազար դրամի սահմաններում հուլիսի 31-ին պետք է ավարտին հասցնի շինարարությունը:

Շորժայի համայնքապետ Սուլիկո Շուշանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթանում համայնքային կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները: Նա գոհ էր կատարվող աշխատանքից:

«Աշխատանքները շատ լավ ընթանում են, շենքը շահագործման կհանձնվի ժամանակին եւ շատ որակով»,- ասաց Սուլիկո Շուշանյանը:

Նշենք, որ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պայմանագիրն այս տարվա ապրիլի 12-ին կնքել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը եւ «Շուշան եւ Շահնուր» ՍՊԸ-ի տնօրենը:

Սուլիկո Շուշանյանը չէր ցանկանում նշել, որ գյուղում շինարարական աշխատանքներ իրականացնողը հենց իր ընկերությունն է, սակայն ակամայից խոստովանեց:

«Դա իմ ընկերությունը չի… «Շուշան եւ Շահնուր» ընկերությունն է, տնօրենը` Ա. Սեւանյան: Ես ուղակի հիմնադիր եմ, 33 փայատեր են»,-ասաց Շորժայի համայնքապետը, ավելացնելով, որ ընկերության 67 տոկոսի բաժնետերերն էլ կինն ու մայրն են:

Հարցին, թե ինչ սկզբունքով է ընկերությունը մասնակցում համայնքային շենքի կառուցման աշխատանքներին, համայնքապետը պատասխանեց` «սովորական պայմանագրով»:

Նա նշեց, որ այժմ համայնքապետարանը գործունեությունն իրականացնում է մի «խլամ» շենքում եւ ինքն է դիմել մարզպետարան, որ  «Շուշան եւ Շահնուր» ընկերությունն իրականացնի շինարարական աշխատանքները: «Բա մերն է, ո՞վ իրականացնի, հո Վարդենիսից չե՞ն գալու իրականացնեն»,- ավելացրեց համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter