HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Լեռնային հեծանվավազք Հայաստանում (լուսանկարներ)

Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին լեռնային հեծանվավազքի մրցումներ՝ Cross-country:

Մրցույթը կազմակերպել էր Հայաստանի լեռնային հեծանվորդների ասոցիացիան, որի նախագահ Վահագն Լևոնյանի խոսքերով՝ այս նախագծի հիմնական նպատակը լեռնային հեծանվասպորտը Հայաստանում զարգացնել էր: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել հարյուրավոր հեծանվորդներ, որոնցից միայն 30-ը համարձակություն ունեցան կանգնել մեկնարկին: Եզրագիծը հատեց 26 մասնակից:

11 կմ քարքարոտ, զառիթափ ու դժվարանցանելի տարածությունը առաջինը հաղթահարեց Համլետ Գևորգյանը: Հաղթողին որպես պարգևատրություն հանձնվեց հունական Ideal ֆիրմայի բարձրակարգ  լեռնային հեծանիվ: Մեկական հեծանիվ ստացան նաև մրցույթի երկու իգական սեռի ներկայացուցիչները, որոնք տղամարդկանց պես վարեցին 3 ամբողջ շրջան: Առանց մրցանակաների չմնացին նաև մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները:

Վահագն Լևոնյանն ասաց, որ այս տարի աշնանը կլինի միջազգային կարգի մրցույթ, որին կմասնակցեն Վրաստանից, Իրանից, Թուրքիայից հրավիրված հեծանվորդներ: Նա նշեց նաև, որ բնության հետ անմիջական կապ ունեցող այս մարզաձևը ունի նաև բնապահպանական նշանակություն, իսկ կոնկրետ այս մրցումը նվիրված էր հունիսի 5-ին նշվող Երկրի օրվան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter