HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գազի, էլեկտրաէներգիայի թանկացումն ու կարկտահարությունը կբերեն հավելյալ 2,5 % գնաճի

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գազի, էլեկտրաէներգիայի թանկացումը, ինչպես նաեւ հանրապետությունում տեղացած կարկտահարության հասցրած վնասները բերելու են հավելյալ 2,5 տոկոս գնաճի: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց, թե ինչ է անելու իր ղեկավարած պետական մարմինը, որպեսզի գնաճը ճնշվի:

«Սա նոր մի շոկ է լինելու դրամավարկային քաղաքականության մեջ: Ստիպված ենք լինելու 2-2,5 տոկոսով վերանայել գնաճի սպասումները: Մոտավորապես ունենալու ենք 2,5 տոկոս գնաճ եւ ստիպված ենք գնալու կոշտ դրամավարկային քաղաքականությանը: Դժվարանում եմ ասել` կբարձրացվի վերաֆինանսավորումը, թե ոչ, բայց բարձրացումը արդարացի կլինի»,- ավելացրեց Արթուր Ջավադյանը:

Ըստ նրա` 2,5 տոկոս հավելյալ գնաճն արդեն «լուրջ թիվ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter