HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր գրանցվում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովի ամբիոնից պատասխանեց 2012 թ. պետական բյուջեի կատարողականի մասին պատգամավորների քննադատություններին եւ հարցերին: Առաջինը սկսեց իր անձի հետ կապված «օֆշորային» գործարքներից:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին 25 տարիների իր մասնագիտական գործունեությունը տնտեսության, ֆինանսական ոլորտում է եղել, եւ «փողերի լվացման» մեխանիզմները, հայեցակարգը Հայաստանում ներդրվել է իր անմիջական ղեկավարությամբ: Ըստ վարչապետի` այս ամենը թույլ է տալիս փոքր-ինչ պատկերացում կազմել, թե ինչ բան է «օֆշորային գոտի», «օֆշորային հաշիվներ», «փողերի լվացում»:

Անդրադառնալով մամուլում հնչած մեղադրանքներին, որ «օֆշորային գոտում» ստեղծած ձեռնարկության միջոցով գումարներ է փոխանցել եւ հետո հետ վերադարձրել՝ Տիգրան Սարգսյանը դրանք անհեթեթություն որակեց:

«Ֆինանսական համակարգի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է: Ավելի անհեթեթ սխեմա մշակել, այն էլ այդ ոլորտի հետ քչից-շատից ծանոթ մարդու… ուղղակի կարծում եմ՝ բացատրությունների կամ հիմնավորումների կարիք էլ չկա, որ այդպիսի անհեթեթություն իմ մտքով չէր կարող անցնել»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի ասելով՝ այսօր որեւէ մեկի համար դժվարություն չէ «օֆշորային գոտում» ստեղծել ձեռնարկություն, ասենք` Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով պատգամավորի թույլտվությունը դրա համար:

«Այո, դա «օֆշորային գոտիների» առանձնահատկությունն է, որ այդպիսի ձեռնարկություններ կարելի է ստեղծել ցանկացածի անունով: Անհրաժեշտ բացատրություններ ես հրապարակային ձեւով տվել եմ: Համարելով, որ սա անհեթեթություն է, որ ես ինքս չեմ գրանցել որեւիցէ «օֆշորային գոտում» ձեռնարկություն եւ որեւէ մեկին չեմ տվել լիազորություն իմ անունից որեւիցէ «օֆշորային գոտում» ձեռնարկություն գրանցել»,- ավելացրեց վարչապետը:

Նրա խոսքով` այս ամենն ունի այլ նպատակ, եւ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այս ձեւերով փողեր չեն լվանում, տարօրինակ գործարքներ չեն անում, իսկ եթե ուզում ես որեւէ մեկին վարկաբեկել, ապա սա հիասքանչ ձեւ է եւ հնարավորություն:

««Հայկական ժամանակը» ինձ հարց էր տվել, թե որտեղ էի ես գտնվում այդ օրը, երբ գրանցվում էր այդ ձեռնարկությունը` 2010 թ. մայիսի 6-ին: «Հայկական ժամանակի» միջոցով մանրակրկիտ հաշվետվություն եմ ներկայացրել հանրությանը: Այդ օրը պաշտոնական այցելությամբ գտնվել եմ Պրահայում, որ բազմաթիվ լրագրողներ եղել են ինձ հետ եւ րոպե առ րոպե գիտեն, թե որտեղ եմ եղել եւ հաշվետվությունն էլ հրապարակային ներկայացրել են հանրությանը: Միեւնույն ժամանակ ես չէի կարող գտնվել Կիպրոսում կամ Պրահայից թռնել Կիպրոս եւ գրանցել այնտեղ ձեռնարկություն»,- նշեց Տ. Սարգսյանը:

Վարչապետն ասաց, որ հանգիստ է վերաբերում այսպիսի մեղադրանքներին, քանի որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին մեղադրանքն է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում իր անվան շուրջ սկանդալային հրապարակումները բազմաթիվ են:

«Դեմոկրատական զարգացումը սա ենթադրում է, եւ մենք գիտակցաբար գնում ենք այդ ճանապարհով»,- նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ քաղաքական մեծամասնությունը, երկրի ղեկավարությունը ընդունեցին օրենք, ըստ որի` 500 բարձրաստիճան պաշտոնյաներ ներկայացնում են գույքի ու եկամուտների հայտարարագրեր, որոնք հասանելի են բոլորին:

Տիգրան Սարգսյանն ուրախ է, որ հիմա թիրախում ինքն է եւ պետք է պատրաստ լինի, որ ապագայում էլ նման մեղադրանքներ կլինեն եւ պետք է պատրաստ լինի, որ ներկայացնի բավարար ապացույցներ, եթե գործ ունենք զրպարտության կամ տարբեր տիպի քաղաքական սպեկուլյացիաների հետ:

Մեկնաբանություններ (4)

Պարզապես մարդ
քննիչ ջան շատ ճիշտես նկատել ամեն բան, վրչոն յուղա վառում արդեն: Գոյություն ունի մի բուժման մեթոդ որը կոչվումա տզրուկաբուժություն, ասումեմ կարողա սրանք վորոշելեն մեր ողջ աղգին բուժել մեր վրաել խաբար չկա?
Ed
Hayastani lragroghner@ yerb en hodvadz grel sovorelu? Nuyn vernagri tak inch ases chen grum---patmutyun@ sksvum e Adam-Yevaits u gnats minchev nostradamusi apagai masin gushakutyunner@. arajhin 10 toghits heto el kardal chi linum
քննիչ
Վարչապետն արդարանում է ասելով՝ (((Այդ օրը (գրանցման) պաշտոնական այցելությամբ գտնվել եմ Պրահայում,))) Բայց մինչ այդ ասում է՝ (((այսօր որեւէ մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն ասենք` Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով պատգամավորի թույլտվությունը դրա համար:))) Հեր օրհնածն ինքն իրեն մատնում է - քանի որ լավ գիտեիր այդ հնարավորությունը, էլ ինչու պիտի անձամբ գնայիր, մեկին կարելի էր ուղարկել սույն հանձնարարությամբ նաեւ ալիբի ունենալ!
քննիչ
(((500 բարձրաստիճան պաշտոնյաներ ներկայացնում են գույքի ու եկամուտների հայտարարագրեր:))) Տարոնի առիթով Գալուստը լավ մեկնաբանեց այս որոշման իմաստը՝ (այ ախմախներ, օրենքն ասում ա հայտարարեք, հո չի ասում բացատրեք !!) , հիմա լավ օգտվում են տղերքն այս տաղանդավոր մեկնաբանությունից: Սա անպայման կմտնի ,,հայկական ռադիոյի,, ցանկի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter