Արցախի նախագահը հանդիպել է համայնքների ղեկավարների հետ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվող երկրորդ սեմինար-դասընթացի մասնակիցների հետ:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման դասընթացների անցկացումը եւ ընդգծել, որ սեմինարները դրական ազդեցություն կունենան համայնքների ղեկավարների աշխատանքի եւ հետագա գործունեության կազմակերպման վրա` նոր որակ հաղորդելով նրանց տեսական գիտելիքներին եւ դրանք գործնականում կիրառելու հմտություններին:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել