HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Օրենք ընդունել են, ծրագիր մշակել են, բայց բնության մեջ ի՞նչ է փոխվել»

«Աշխարհի կեսը երևի տեսել եմ, Սյունիքի նման մարզ չեմ տեսել, որտեղ բնական հուշարձանները զուգակցվում են պատմամշակութային հուշարձանների հետ, իսկ մենք ամբողջ Սյունիքը դրել ենք ընդերքօգտագործման տակ և քանդում ենք»,- «Երիտասարդները և կայուն զարգացումը որպես ՀՀ բնապահպանական հիմնախնդիրի լուծման ուղի» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Հայաստանի էկոլոգիական խնդիրների համատեքստում բնապահպանը Սյունիքից  հետո առանձնացրեց մայրաքաղաք Երևանը, որը քաղաքաշինության առումով վտանգված է, աճում են բոլոր ռիսկերը. կենտրոնի գերծանրաբեռնվածության պատճառով ավելանում են սեյսմիկ ռիսկերը, օդի աղտոտվածությունը: Կարինե Դանիելյանի խոսքերով՝ կոլափսի մեջ է նաև Երևանի կոմունիկացիան. մայրաքաղաքի փողոցները հաշվարկված չեն այսքան մեքենաների համար, աշխարհի բոլոր խոշոր քաղաքները փորձում են ծանրաբեռնվածությունը հանել կենտրոնից, իսկ մենք ճիշտ հակառակն ենք անում:

Արևելյան Եվրոպայի զարգացման և համագործակցության ցանցի խորհրդի անդամ Հմայակ Առաքելյանը որպես էկոլոգիական հիմնախնդիրների պատճառ առանձնացրեց տնտեսական շահը, որը գերակա է մարդկանց ներքին բարոյական շահի նկատմամբ:

Խոսելով Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծման համար կատարված աշխատանքի և պետության մասնակցության մասին՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ մեր երկիրն այդ առումով գրեթե ոչնչով չի զիջում եվրոպական առաջատար երկրներին. օրենք ընդունել են, ծրագիր մշակել են, կոնվենցիա ստորագրել են, իսկ արդյունքները, հաջորդ քայլը՝ թե բնության մեջ ի՞նչ է փոխվել, շատ ավելի դժվար է գնահատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter