HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա. Մարո Գուլոյանի գործը կարճվում է

Կանանց ռեսուրսային կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

«20-ամյա Մարո Գուլոյանին իրավապահ մարմինները պիտակավորում են իբրև ինքնասպանի: Գործով վկաները տալիս են միմյանց էապես հակասող ցուցմունքներ, ֆոտոլրագրողը լուսանկարում է Մարոյի մարմնի վրա առկա վնասվածքները, դատաբժիշկ-փորձագետը չի կցում դիակի լուսանկարները, իսկ քննչական բաժինը որոշում է քրեական գործով վարույթը կարճել:

Արդյոք իրավապահ մարմիններն այդքան անտեղյա՞կ են օրենքի պահանջներից, թե՞ Աբովյանի հայտնի Գուլոյանների հեղինակությունից նրանց ունեցած ահով է պայմանավորված գործի կոծկումը:

Այս անօրեն որոշումը բողոքարկվել է Կոտայքի մարզի դատախազությունում, սակայն ստացվել է մերժում, որից հետո բողոքը հասցեագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:

Մարո Գուլոյանն ինքնասպան չի եղել, իրավապահ մարմինները պարտավոր են պատշաճ քննություն իրականացնել գործով` անկախ բոլոր հանգամանքներից և ղեկավարվելով միայն օրենքով:  Հասարակության իրազեկման և նրա աջակցության նշանակությունը չափազանց կարևոր է: Բա՛վ է պետությունից խնդրել պաշտպանել մարդու իրավունքները. այն պարզապես պարտավոր է դա անել:

Այդ պահանջը հունիսի 17-ին` ժամը 12:30-ին, կրկին անգամ բարձրացվելու է ՀՀ Գլխավոր դատախազության առջև, սակայն այժմ ոչ թե գրավոր, այլ բառի բուն իմաստով, իսկ նույն օրը` ժամը 14:30-ին` նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Աբովյան), որտեղ տեղի կունենա Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter