HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Արմավիա»-ի աշխատակիցները պարբերաբար գալիս են իրենց աշխատավարձի հետևից (լուսանկարներ)

«Արմավիա» ավիաընկերության տնօրինությունը խոստացել էր այս երկուշաբթի օրվանից վճարել արդեն նախկին աշխատակիցների չվճարված աշխատավարձերը: «Արմավիայի» նախկին օդաչուները, ավիատեխնիկները, բորտուղեկցորդները մի քանի օր է, ինչ գալիս են ավիաընկերության գրասենյակ, խմբով կամ առանձին-առանձին մտնում են տնօրինության մոտ, հաշվապահություն:

Նրանց չեն մերժում, ընդունում են, չեն հրաժարվում աշխատավարձերը տալուց, բայց կոնկրետ ժամկետներ չեն նշում:

«Արմավիա»-ի նախկին աշխատակիցներն այսօր նույնպես եկել էին իրենց աշխատավարձի հետևից:

«Հետքի» հետ զրույցում նրանք իրենց վրդովմունքն արտահայտեցին այն բանի կապակցությամբ, որ մամուլում լուրեր են տարածվել, թե իբր «Արմավիան» վճարում է և վճարելու է իրենց աշխատավարձը:

Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի բորտուղեկցորդ մոտ 50-100 հազար դրամ է ստացել, այն էլ՝ անցած տարվա աշխատավարձից, երբ նրանց հանրագումարով 2-3 միլիոն դրամ են պարտք:

Տեխնիկները նշեցին, որ իրենց աշխատավարձերի մի քանի ամսվա պարտքերը գոյացել են 2 տարվա ընթացքում, երբ ամսեամիս մի քանի օրով հետաձգում էին աշխատավարձ տալու օրը:

«Այն ժամանակ մենք մտանք նրանց դրության մեջ, իսկ հիմա ավիաընկերությունը չի ցանկանում մտնել մեր դրության մեջ»,- ասաց նրանցից մեկը:

Իսկ ահա օդաչուները մեծ հույսեր չեն կապում աշխատավարձերը ստանալու առումով: Նրանց շարքերը օրեցօր նոսրանում են, մեծ մասն արդեն աշխատում է արտասահմանյան ավիափոխադրող ընկերություններում:


Այսօր աշխատավարձի հետևից եկել էր չորս-հինգ օդաչու, որոնցից երկուսը մոտակա օրերին լքելու են Հայաստանը արտերկրում իրենց մասնագիտությամբ աշխատելու նպատակով:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter