HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Սերոբ Տեր-Պողոսյանի հետ միասին պետք է պատժվեն նաեւ նրա հովանավորները

Երեկ Վանաձոր քաղաքում սկսվեց սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով) վերաորակվել է, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 եւ 8-15 տարի ժամկետով):

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս. Տեր-Պողոսյանը 2004-2010 թթ. ընթացքում, իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար, Ախթալա քաղաքի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում եւ արշավներում կազմակերպելու, դպրոցներում եւ սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու  ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո եւ ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար, նրանց անհատույց տվել է մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ»: Սա ընդամենը մի հատված է մեղադրական եզրակացությունից:

Ուշադրություն դարձրեք` վեց տարի այս գործարարը Ախթալա անունով փոքրիկ քաղաքում  անչափահասների հետ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ ոստիկանությունը ոչինչ «չի նկատել»:  Այդ տարիների ընթացքում նա անընդհատ առաջ է գնացել, հասցրել է լուսանկարվել Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաների հետ, ստանալ զանազան պարգեւներ: Զանազան պաշտոնյաների փողեր բաժանելով է նա հասել բարձունքների. նաեւ սա պետք է դառնար նախաքննական մարմնի քննության առարկան:

Քննություն իրականացրած մարմինը` Ազգային անվտանգության ծառայությունը, վստահաբար պարզել է այս ամենը, սակայն այդ մասին դատարան ուղարկած նյութերի մեջ ոչինչ չկա:  Տարիներ շարունակ Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեության մասին տեղեկություններ ունենալով` Ալավերդու ոստիկանությունը ոչինչ չի արել:

Չի արել, որովհետեւ ոստիկանությանը Սերոբ Տեր-Պողոսյանը պարբերաբար վճարել է: Երկու ամիս առաջ մեր ձեռքի տակ հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ Ալավերդու ոստիկանապետն իր զրուցակիցներին ասում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տասնհինգ հազար դոլար է տվել ոստիկանության շենքը վերանորոգելու համար:

Այդ փողը որեւէ տեղ չի գրանցվել: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր մի քանի հարցազրույցներում ասել է, որ նա բարեգործական նպատակներով փող է տվել ոստիկանությանը: Պետք է պարզել, թե որքան փող է տվել գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը ոստիկանապետին` ոստիկանության հասարակական խորհրդի անդամ լինելու համար:

Պետք է քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե ինչպես է նա դարձել ոստիկանության հասարակական խորհրդի անդամ եւ վարչապետի խորհրդական, ովքեր են նրան առաջադրել այդ պաշտոններում եւ որքան գումար եւ ում է վճարել դրա համար Սերոբ Տեր-Պողոսյանը: Դրանք այն գումարներն են, որոնք պետք է վճարեին Ախթալային հանքափորներին, որոնց աշխատավարձը 50-60 հազար դրամ է:

Տասնյակ անչափաահաս տուժողների շահերը ներկայացնողները պետք է նաեւ գումարային պահանջ ներկայացնեն գործարարին: Կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Սերոբի զոհերից մեկի համար, ով 250 բացակա ուներ, գրավոր միջնորդել էր, որ նրան չհեռացնեն դպրոցից: Ինչու՞ է փոխնախարարը նման նամակ-միջնորդագիր գրել:

Ի՞նչ է` փոխնախարարը գիշեր-ցերեկ մտածում էր ախթալացի անչափահասի ճակատագրի համար, թե՞ Սերոբ Տեր-Պողոսյանը նրան էլ է վճարել: Քննություն իրականացնող մարմինը գնացե՞լ է այս նամակի հետքերով: Աշխատանքից պետք է հեռացվեն Ախթալայի այն դպրոցների տնօրենները, ովքեր տեղյակ էին այս ամենին եւ ոչինչ չէին ձեռնարկում, որովհետեւ այդ դպրոցներին էլ է Ս. Տեր-Պողոսյանը նվերներ արել:

Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահները, ովքեր ապահովում էին նրա անվտանգ սեքսը, նույնպես պետք է կանգնեն դատարանի առաջ: Իսկ դատարան ներկայացրած նյութերից չի երեւում, որ այս ուղղությամբ նախաքննական մարմինն ինչ-որ բան արել է:

 

«Հետք» - 15.07.2011թ.

«Սերոբ Տեր-Պողոսյանի հետ միասին պետք է պատժվեն նաեւ նրա հովանավորները» հրապարակման մեջ  հոդվածագիրը թույլ է  տվել կոպիտ սխալ, որի համար հայցում ենք կրթության փոխնախարար Արա Ավետիսյանի եւ ընթերցողների ներողամտությունը: Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերից մեկի` Ախթալայի դպրոցականի համար միջնորդագիրը գրել է կրթության մեկ այլ փոխնախարար`Մանուկ Մկրտչյանը: Հուսով ենք` նախարար Ա. Աշոտյանը եւ քննչական մարմինը կպարզեն, թե ինչու է կրթության փոխնախարար Մանուկյանը նման միջնորդագիր գրել, ի՞նչ կապեր ունի նա Սերոբ Տեր-Պողոսյանի հետ:

Մեկնաբանություններ (4)

haykUS
Arsen, esle deportacia to v US, a zdes ego mozno na 100 let posadit za takoe. Prosto nuzni dokazatelestva iz Armenii. Takim net mesta na zemle i ne tolko v Armenii.
ARSEN
Пожизненный срок как минимум....и не только ему...но я уверен срок будет условный и депортация...у нас в верхушке же все такие
Վահան
Նկարում նման են ոնց որ երկու խնձորի կես ու նկարում ինչ որ բան են իրար հետ կիսում:
haykUS
I think we also need to make sure his life will become hell in the USA too. Hope Armenian officials send his case to FBI as well. This kind of crimes severely punished in US and communities will give very hard time to pedophiles. We even add them to registry so they cannot live in nice communities. This is shame and if Armenian authorities want to clean up their names they need to punish this evil and take all properties along with mines from him. May be we need to send him to harsh prison where he will be *** by prisoners until he dies.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter