HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում կբացվի «Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը

Հունիսի 15-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնում կբացվի «Հնդկաստանը հայերի աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպում է «Հայ-հնդակական բարեկամություն» ՀԿ-ն «ԿԱԶԱ»-ի Գյումրու կենտրոնի հետ համատեղ:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հնդկաստանի մշակութային և պատմական հրաշքները՝ պատկերված Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից: Յուրաքանչյուր տարի բազմաթիվ հայեր են այցելում Հնդկաստան տարբեր նպատակներով: Լինեն նրանք զբոսաշրջիկ, ուսանող կամ գործարար՝ տեսախցիկի միջոցով Հնդկաստանից իրենց հետ բերում են հիշողություններ: Դրանք իրենց սեփական պատկերացումներն են Հնդկաստանի մասին, որոնց հաղորդակից են դարձնում իրենց մտերիմներն:

Ի լրումն, այս միջոցառումը կհամախմբի բոլոր նրանց, ովքեր սիրում են հնդկական մշակույթը և չեն ուզում բաց թողնել դրա հետ շփվելու հնարավորությունը: Բացի դրանից՝ սա Հայաստանում հայ-հնդկական ամբողջ համայնքի համար միավորվելու և մտքեր փոխանակելու ևս մեկ առիթ կլինի:

Ցուցահանդեսի բացման արարողության գլխավոր հյուրը կլինի Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Սուրեշ Բաբուն:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 22-ը:

«Հնդկաստանը հայերի աչքերով» ցուցահանդեսը Երևանում կազմակերպվել էր 2012թ. հունվարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter