HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրեղավանում բացվել է հիմնանորոգված մանկապարտեզը, թիվ 1 դպրոցի հիմնանորոգումն ընթացքում է

Այսօր Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տեղի ունեցավ հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն:

Մանկապարտեզի հիմնանորոգման համար ծախսվել է 165 մլն 900 հազար դրամ, որից 117 մլն 800 հազարը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին և երկրորդ ծրագրերով, իսկ 48 մլն 100 հազարը ներդրել է համայնքը:

120 երեխայի համար նախատեսված համայնքային մանկապարտեզն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով և գույքով:

Արարողությանը ներկա էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա շրջեց շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին:

Փոխվարչապետը մարզպետ Կավալենկո Շահգալդյանի և քաղաքապետ Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացավ նաև թիվ 1 և թիվ 2 դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Թիվ 1 դպրոցի 8 մասնաշենքերի նորոգման համար հատկացվել է 167 մլն 500 հազար դրամ: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են դեռ 2009-ից: Այս տարվա ծրագրով հիմնանորոգվում է դպրոցի մեկ մասնաշենք՝ այդ թվում արհեստանոցը, ճաշարանը, դահլիճը և ենթակառուցվածքները:

Վերանորոգվել է նաև քաղաքի թիվ 2 դպրոցը: Այդ նպատակով 28 մլն 800 հազար դրամ էր հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով, որով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter