Բյուրեղավանը մեկ տարուց կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում նախատեսվում է վերականգնել խմելու ջրամատակարարման ցանցը: Այս մասին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին այսօր ասել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
Պ.Լորենը նշել է, որ մայիսին մեկնարկած ծրագրով մասնավորապես կվերականգնվեն քաղաքը սնող աղբյուրները, կկառուցվեն ջրաբաշխիչ հանգույցներ, քլորակայան, նոր պոմպակայան: Կկառուցվի և կվերակառուցվի շուրջ 10 կմ ջրագիծ, կվերանորոգվի օրվա կարգավորիչ ջրամբարը:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 1 տարուց: Արդյունքում քաղաքը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագրի արժեքը 380 մլն դրամ է:
«Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագիրը», որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ, համայնքային ջրամատակարարման համակարգերի վերականգնում է նախատեսում 17 քաղաքում և գյուղում: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել