HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխգործակցության ամրապնդման քայլերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին: Վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում: Ձեր այցը Հայաստան լրացուցիչ քայլ է երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման գործում»:

Անդրադառնալով արդարադատության բնագավառում փոխգործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը և մի շարք դրույթների հստակեցումը:

Վրաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ կատարվող գործընթացը, ինչպես նաև հարևան երկրում տարբեր ոլորտներում առկա վիճակը:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը Թեա Ցուլուկիանիին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter