Երևանում այս տարի կասֆալտապատվի 2,5 միլիոն քմ ճանապարհ
Երևանի Նար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատումը կավարտվի մեկ շաբաթից, զուգահեռաբար ընթանում են փողոցների գծանշման աշխատանքները:
Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև բակերի ու միջբակային ճանապարհների, գլխավոր և երկրորդական փողոցների հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Շարունակվում է նաև Նար-Դոսի և Չարենցի փողոցների շինբարեկարգումը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կապալառու կազմակերպությանը հանձնարարել է նշված երկու փողոցում ասֆալտապատումն ավարտել առավել սեղմ ժամկետում:
Մայրաքաղաքում այս տարի ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 2,5 միլիոն քմ ճանապարհ, ներառյալ 30 փողոցի հիմնանորոգումը:
Զուգահեռաբար շարունակվում են նորոգված և հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևան քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել