HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները հայտնաբերել և առգրավել են զենք-զինամթերք

Հունիսի 17-ին ոստիկանության Երևանի վարչությունում անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հեռուստաաշտարակի ճանապարհին՝ Նորքի նորակառույց շինությունների մոտ, զինամթերք է թողնում:

Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են ձայնաազդանշանային 6 փամփուշտ, «ՎՄԳ-Մ» տիպի 5 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 21, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 58 փամփուշտ, 3 նռնակ' առանց պայթուցիչի և նռնակի 1 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներն ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով հունիսի 16-ին իր վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հրանտ Հ.-ին:

Անձնական զննությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է «Ֆաբարմ» տիպի որսորդական հրացան' լիցքավորված 12 մմ տրամաչափի 2 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter