Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունիսի 19-21-ին հանրապետության շրջանների զգալի մասում, հունիսի 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ին կնվազի 3-4 աստիճանով, իսկ հունիսի 22-23-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում հունիսի 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հունիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանաթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել