Արցախում հունվարի 1-ից կոմունալ տնտեսությունների ունեցած պարտքերը կմարվեն պետական միջոցներով
Արցախի վարչապետ Արա Հարությունյանի մոտ հունիսի 18-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեց հանրապետության քաղաքային համայնքների ենթակայության ներքո գործող կոմունալ տնտեսությունների՝ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների մարման գործընթացը:
Մեծ գումարների հասնող պարտքերը գոյացել են հիմնականում ոչ ճիշտ կառավարման և հաշվապահների մոտ արհեստավարժության բացակայության պատճառներով:
Ա.Հարութունյանը նշեց, որ հունվարի 1-ից այդ տնտեսությունների ունեցած պարտքերը կմարվեն պետական միջոցներով՝ վերջին նախազգուշացմամբ, որ այդուհետև կոմունալ տնտեսությունները կգործեն նոր գործելաոճով, իրենց պարտավորությունները կկատարեն ժամանակին և պատշաճ մակարդակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել