HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Թումանյանի տուն-թանգարան կատարած այցի շրջանակներում Դսեղում գտնվող ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի  միջև սկսված խոսակցությունը վերածվեց վեճի: Դրա ընթացքում պարզվեց, որ նախարարը ոչ միայն տեղյակ չէր հանրապետական նշանակություն ունեցող և և իր ղեկավարած նախարարության հսկողության տակ գտնվող Դսեղի պատմամշակութային կոթողներին, այլև անտեղյակ է լրատվամիջոցների՝ իր ղեկավարած նախարարությանը վերաբերող հրապարակումներին:

Թանգարանի բակում Հասմիկ Պողոսյանին նկատելուն պես  Նորիկ Քոչարյանը մոտեցավ նրան և տեղեկացրեց, որ Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող քառակողմ հուշաքարը 18 աստճան արդեն թեքվել է իր առանցքից: Գյուղապետը հայտնեց, որ մի քանի անգամ նամակով դիմել է նախարարին , նամակներին պատասխանել է նրա  տեղակալ Արևիկ Սամուելյանը. «Եվ ի՞նչ գրի, որ լավ լինի, գրում է, ասում է՝ եկեք Երևան, թողեք Ձեր գործը, գտեք մասնագետ կազմակերպություն»: «Տենց գրած չի լինի»,- գյուղապետին ընդհատեց նախարար Հասմիկ Պողոսյանը: «Կբերեմ Ձեզ կոպիան ցույց կտամ»,- ասաց Նորիկ Քոչարյանը: «Տենց գրած չի կարող լինել, որ եկեք Երևան»,- առարկեց մշակույթի նախարարը:  Նորիկ Քոչարյանը երդվեց իր անցյալով: «Ու՞մ սեփականությունն է դա»,- գյուղապետին հարցրեց նախարարը: Գյուղապետը պատասխանեց , որ հուշարձանը մշակույթի նախարարության սեփականությունն է: «Թե՞ համայնքինն է»,- իր հերթին հարցրեց նախարարը: «Ոչ»,- առարկեց տարեց գյուղապետը: «Ես հարցեր եմ տալի, որ հասկանամ»,- բացատրեց նախարարը: « Դա համայնքինը չէ: Ի՞նչ է, սպասում եք՝ ընկնի, շրջվի, նոր ասենք՝ վայ էս ո՞վ էր մեղավորը»,- նախարարին նախատեց Նորիկ Քոչարյանը:

Հասմիկ Պողոսյանը խնդրեց գյուղապետին իրեն ցույց տալ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանները. «Որովհետև ես չեմ կարծում, որ Ձեզ նման ձևով պատասխանած լինեն, ոչ, չեմ կարծում: Եվ գիտե՞ք՝ ինչ կա, ես կարծում եմ՝ շատ գեղեցիկ չէ, երբ Դուք էդ ձևով վրդովված ինձ դիմավորում եք, որովհետև հազար խնդրից կարող է մի խնդիրը ընդունենք մնում էլ է: Չէ, մի րոպե, ներողություն, Ձեր աշխատողին կուղարկեի՞ք, որպեսզի մենք ընթացքի մեջ մտնեինք: Ի՞նչ է նշանակում՝ ես գյուղ եմ մտել, Դուք ինձ միանգամից բան եք անում: Ոչ, չի կարող պատահեր այդպես պատասխանեին»: «Լավ, եթե այդպես է, շարունակեք կատարել այնպես, ինչպես շարունակել եք: Ես ներողություն: Թող իմ գյուղը այսպես էլ քանդված մնա, ես իրավունք չունենամ ոչ մի տեղ դիմելու, ոչ մի տեղ գրելու»,- զայրացավ Դսեղի գյուղապետը: «Ու՞մ ձեռքին է գյուղի ճակատագիրը, ներողություն: Ի՞նչ հայտարարություններ եք անում, չի կարելի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: «Եթե Ձեզ թվում է՝ ես սխալվում եմ, Դուք եք սխալվում առաջին հերթին»,- հակադարձեց Նորիկ Քոչարյանը:

Մի քանի րոպե հետո գյուղապետը մշակույթի նախարարին  ներկայացրեց  մշակույթի նախարարի տեղակալ Արևիկ Սամուելյանի պատասխան գրությունը: Նախարարը գրությունը կարդալուց հետո ասաց, որ հուշաքարի ամրացման համար նախագիծ է հարկավոր, առանց դրան չի լինի, «ասեք, Ձեզ օգնենք»:  

Հիշեցնենք, որ  հուշարձանի  վթարային վիճակի վերաբերյալ Դսեղի գյուղապետի և ՀՀ մշակույթի նախարարության  տարաձայնություններին այս տարվա ապրիլի 8-ին «Մշակույթի նախարարությունը հանձնարարկանը Դսեղի համայնքապետի՞ն պետք է տար» հրապարակմամբ անդրադարձել է նաև «Հետքը»: Թերթի հարցմանը ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը տեղեկացրել է, որ Դսեղ գյուղի գերերեզմանոցում գտնվող 7-րդ դարի կոթողը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի. «Գերեզմանոցում առկա պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և վերականգնման պատասխանատուն ՀՀ մշակույթի նախարարությունն է, որպես պետության կողմից լիազորված մարմին` հուշարձանների պահպանության բնագավառի իր ենթակայության կազմակերպությունների միջոցով»: Այսքանից հետո մնում է զարմանալ. մի՞թե ՀՀ մշակույթի նախարարը թերթ չի կարդում: 

Մեկնաբանություններ (9)

kara
Menak Hasmik Poxosyan@ che mexavor, ba ed naxararutyan gorsh kardinal Samuelyan@?????????????? Ed Samuelyan@ naxararutyunum hishecnum e xorhrdayin karavarutyan gorsh kardinal Suslovin.....
NIKA
Samuelyan@?!!!! Inch gorshutiun uni hatcheli dimagcerov, krtvac,dastirakvac ev hangist anzdnavorutiun@, vor@ iskapes kardinalapes arandznanum e naxararutian andznakazmi mec masic, baic lav imastov, isk gorshutiun@---da amenain tchshtutiamb Hasmik Poghosyani nkaragriutiunn e...
ՀՀ
Խնդիրն այն չի, որ նախարարը թերթ չի կարդում. նա չպիտի էլ կարդա, չպիտի ժամանակ ունենա թերթ կարդալու։ Բայց շուրջի մարդիկ պարտավոր են ամեն աստծու օր մանրամասն իրեն տեղեկացնելու առնվազն իր ղեկավարած ոլորտի մասին հրապարակումներին։ Ուրեմն, կա՛մ նախարարը սուտ է ասում, որ չգիտի, կա՛մ նախարարությունը կարգին ղեկավարել չի կարողանում։
Լուսինե
Բայց ցանկացաց ոլորտի նախարարին արդյոք տեղեկացվում է ամեն ինչ
Նուբար Ասլանյան
Հասմիկ Պողոսյան՝ « Ի՞նչ է նշանակում՝ ես գյուղ եմ մտել, Դուք ինձ միանգամից բան եք անում:»:Հարգելի ընթերցող.Կխնդրեի հայոց լեզվի գիտակներին ինձ բացատրել«բան եք անում»ի իմաստը:Ներողություն եթե «տուպոյ»եմ:Կարծում եմ, ի տարբերություն ինձ ,(որ«տուպոյ»եմ),ՀՀ Մշակ.նախարաը այս արտահայտությունը օգտագործելիս ինչ որ մի բնա պիտի ի նկատի ունենար:Բացառված չէ,որ ինքը անհասկանալով է օգտագործել այդ դարձվածքը,ինչպես ասում են՝ մե-խա-նի-կո-րեն:Բայց կարծում եմ,անգամ նրա ստացած ԿԵՆՍԱԲԱՆի դիպլոմը պիտի բավ լիներ նման դարձվածքներ չօգտագործելու:Աստված պահի Հայաստանի մշակույթը:
Տիգրան Դավթյան
ՀՀ մշակույթի նախարարի խոսքը Դսեղ գյուղ մտնելու ժամանակ.- «Ի՞նչ է նշանակում՝ ես գյուղ եմ մտել, Դուք ինձ միանգամից բան եք անում»:
Ваган
Судя по ее высказываниям в адрес старосты села вообще есть сомнения умеет ли читать, или просто подруга жены президента.
Գրետա
Ի'նչ գործ ունեն մշակույթի նախարարաին տեղեկացնում են իրենց հուշակոթողների մասին: Մեկ էլ տեսար որոշեց ու տարավ զվարթնոցում դրեց Մինասի որմնանկարների պես:
zohrab
i am from australia i have been to dsegh twice i ask the whole village help preserve everything there is there later will become very valuable for you and dsegh

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter